Լրահոս 24/7

Նախագահն  ընդունել է ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպանին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյին:Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմը։

Նախագահ Խաչատուրյանն անդրադառնալով օրերս Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Լուիջի դի Մայոյի գլխավորած պատվիրակության այցին Հայաստան, նշել է, որ յուրաքանչյուր այց նպաստում է փոխշահավետ գործընկերության նոր հեռանկարների և ուղիների բացահայտմանը: Այս համատեքստում նախագահն ընդգծել է, որ տարբեր մակարդակով փոխայցելությունները հնարավորություն են տալիս հետևողականորեն զարգացնել միջպետական հարաբերությունները և բոլոր ուղղություններով խորացնել երկու բարեկամ ժողովուրդների միջև կապերը:

Հանդիպմանը երկուստեք գոհունակությամբ ընդգծվել է, որ հայ-իտալական միջպետական հարաբերությունները հիմնված են երկու ժողովուրդների պատմական բարեկամության վրա, և քաղաքական երկխոսության ներկայիս բարձր մակարդակը համապատասխանում է հայ և իտալացի ժողովուրդների ցանկություններին: Ընդգծվել է, որ երկու բարեկամ ժողովուրդների միջև կապերը լավ հիմք են առավել սերտ հարաբերությունների հաստատման համար: Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանի խնդիրներին և մարտահրավերներին, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր խաղաղ կարգավորման գործընթացի ներկայիս վիճակին:  

Թիվ 1

Recent Posts

Հայաստանը կլիմայական ռիսկերը կառավարելու պատասխանատու վերաբերմունք ունի

Նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է ԱՍԳ (Ազգային մակարդակով սահմանված գործողություններ) գործընկերության աջակցման գրասենյակի գլոբալ տնօրենի…

5 mins ago

Պուտինն ընդլայնել է Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով ընդլայնում է Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի…

7 mins ago

Վճարի՛ր անկանխիկ, խուսափի՛ր հերթերից՝ վճարելով ավելի ցածր միջնորդավճար. ՆԳՆ

Ներքին գործերի նախարարության բարեփոխումների շրջանակում մեկնարկած թվայնացման գործընթացի արդյունքում ՆԳՆ հաշվառման քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների…

9 mins ago

Կոպիրկինը Շիրակի մարզում է

Շիրակի մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանն աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության…

13 mins ago

Անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ վերլուծություն կիրականացվի

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչներին՝ քննարկելու Հայաստանում անձնական տվյալների…

27 mins ago

40+10 հազար դրամ աջակցության շահառուների ցանկն ընդլայնվել է

ԼՂ-ից բռնի տեղահանված այն ընտանիքները, որոնք հանդիսացել են ԼՂ առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական…

30 mins ago