Լրահոս 24/7

Մակրոնը նոր հեռախոսազրույցներ է ծրագրում Պուտինի և Զելենսկու հետ

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը հայտարարել է, որ ծրագրում է առաջիկա օրերին նոր հեռախոսազրույցներ ունենալ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Այդ մասին նա հայտարարել է France 2 հեռուստաալիքի եթերում։

Մակրոնը նշել է, որ կգործադրի «առավելագույն ջանքերը՝ այս մարտերը դադարեցնելու կարողությունը պահպանելու համար»։

Նա վստահեցրել է, որ շատ ժամանակ է հատկացնում ուկրաինական թեմային նույնիսկ հիմա՝ Ֆրանսիայի նախագահի պաշտոնի համար պայքարի ֆոնին։

Կիրակի օրը Ֆրանսիայում կայացավ նախագահական ընտրությունների առաջին փուլը, որի արդյունքում Մակրոնն ու ծայրահեղ աջ «Ազգային միասնություն» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը անցան երկրորդ փուլ։ Երկրորդ փուլը կկայանա ապրիլի 24-ին։

Աղբյուրը՝ Azatutyun.am:

Թիվ 1

Recent Posts

Իրավիճակը բավարար չափով գնահատելու անկարողությունն է պատճառը, որ իշխանությունը չի ընդունում այս օրակարգը:

Իրավիճակը բավարար չափով գնահատելու անկարողությունն է պատճառը, որ իշխանությունը չի ընդունում այս օրակարգը: Թիվ 1…

2 hours ago

«Եվրոքվեն արդեն հավաքել է 55%-ից ավել,և խնդիր ենք դրել հաջորդ 15 օրվա ընթացքում հավաքել մնացած մասը»

«Եվրոքվեն արդեն հավաքել է 55%-ից ավել,և խնդիր ենք դրել հաջորդ 15 օրվա ընթացքում հավաքել մնացած…

2 hours ago

Մասկն այսօր կներկայացնի առաջին ռոբոտաքսին

Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկն այսօր կներկայացնի երկար սպասված ռոբոտաքսին։ Ըստ մտահղացման՝ դա կլինի ամբողջովին ինքնավար…

7 hours ago

Հսկայական գիսաստղ է մոտենում Երկիր մոլորակին

Tsuchinshan-Atlas անվանումով հսկայական գիսաստղ է մոտենում Երկիր մոլորակին։ Նրան հնարավոր կլինի տեսնել երկու-երեք շաբաթ՝ վաղը…

7 hours ago