Լրահոս 24/7

Իրավիճակը բավարար չափով գնահատելու անկարողությունն է պատճառը, որ իշխանությունը չի ընդունում այս օրակարգը:

Իրավիճակը բավարար չափով գնահատելու անկարողությունն է պատճառը, որ իշխանությունը չի ընդունում այս օրակարգը:

Թիվ 1 Ստուդիա | Հանուն Հանրապետության կուսակցության նախագահ Արման Բաբաջանյան

Ոգևորող է այն ակտիվությունը և այն անհագ ցանկությունը` անպայման մասնակից դառնալու այս ստորագրահավաքին:

Բոլոր նրանք, ովքեր դեմ են առհասարակ Հայաստանի` Եվրոպական միությանն անդամակցության հեռանկարին, նրանք էլ կարող են մասնակցել այս ստորագրահավաքին և իրապես չափել, թե հասարակության որ հատվածն է կողմ, որը դեմ:

Եթե դուք չեք վախենում հանրային տրամադրությունից և հանրային քվեից, ուրեմն պետք է համաձայնություն տաք, որպեսզի այս հարցը մտնի օրակարգ և դառնա հանրաքվեի առարկա:

Հարց է առաջանում` որքանով է իշխանությունն անկեղծ եղել մեր հայտարարություններում և մեր ձգտումներում, որովհետև ես դեռ կասկածներ ունեմ, որ Նահանգներ մեկնելուց առաջ Նիկոլ Փաշինյանն այնուամենայնիվ ստորագրություն դրել է մեր նախաձեռնության տակ:

Փաշինյանի` մայիսին արված հայտարարությունները, մասնավորապես Դանիայում, որ իր երազանքը կլիներ այս տարի տեսնել Հայաստանը Եվրամիության կազմում, ինձ համար ուղղակի անհասկանալի է, թե ինչ բացատրությամբ կարող է իշխանությունը մեզ հետ կոնֆրոնտացիայի ռեժիմում քննարկել այս օրակարգը:

Առկա մարտահրավերներն ու սպառնալիքները բավարար չափով գնահատելու անկարողությունն է պատճառը, որ իշխանությունը հապաղում է ընդունելու այս օրակարգը:

ԵՄ անդամակցության այս հայտը պեծապես պայմանավորելու է նաև մեր ներքին բարեփոխումների տեմպը, որակը, մասշտաբը, և սա ոչ պակաս կարևոր է, քան մյուս մարտահրավերներին դիմագրավումը:

Հետաքրքիր պատկեր է առաջանալու, երբ ՔՊ-ն և իրենց ընդդիմադիր երկու խմբակցությունները մերժելու դեպքում նույնական պիտի քվեարկեն:

ԵՄ անդամակցությունը Հայաստանի գոյության և հարատևության միակ հնարավորությունն է:

Եկեք ժողովրդին հնարավորություն տանք, թող քվեարկի, և ժողովուրդը որոշի:

Թիվ 1

Recent Posts

Հետևողականորեն գնալու ենք սահմանազատման միջոցով ՀՀ տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերմանը. վարչապետ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է իր այն միտքը, որ Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքների…

10 hours ago

Պատարագի խորանն օգտագործել քաղաքական քարոզի համար՝ սրբապղծություն է. վարչապետ

Ոչ միայն հոգևորականները, այլ բոլորը քաղաքական հայացքներ ունենալու իրավունք ունեն: Ուրիշ բան է քաղաքական հայացքներ…

10 hours ago

Վենսի այցը կարող է որոշ պրոցեսներ արագացնել՝ գերիների հարցը խաղաղության լույսի ներքո լուծելու համար

ԱՄՆ փոխնախագահ Վենսի այցը հասարակության շրջանում սպասումներ է առաջացրել գերիների, ռազմագերիների և անհետ կորած անձանց…

16 hours ago

Ֆիդանը պնդում է, որ ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Իրանում ռեժիմի փոփոխություն տեղի չի ունենա,…

16 hours ago

Վարչապետն ընդունել է NVIDIA ընկերության փոխնախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է NVIDIA ընկերության փոխնախագահ Ռև Լեբարեդյանին։ Զրուցակիցները քննարկել են Firebird ընկերության…

17 hours ago

Բաքվում ձերբակալվածների մասին խոսք կլինի․ Վենս

Բաքվում ձերբակալվածների մասին խոսք կլինի, Բաքու մեկնելուց առաջ «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողներին խոստացավ ԱՄՆ փոխնախագահ Վենսը`…

17 hours ago