Լրահոս 24/7

Պատմությունը կրկնվում է՝ միայն մի տարբերությամբ, այս անգամ ընդդիմադիր պատգամավորները դահլիճից չեն ասում «ոչ»

«2020 թվականի 44-օրյա պատերազմի մեկնարկի առաջին իսկ օրը վարչապետ Փաշինյանը ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ հնարավոր է դադարեցնել Ադրբեջանի սանձազերծած պատերազմը, եթե առանց Արցախի կարգավիճակի ճշգրտման և առանց նախապայմանների Ադրբեջանին հանձնենք Արցախի անվտանգության գոտիները (7 շրջանները)։
Պատգամավորները միաբերան պատասխանեցին՝ «ՈՉ»: Բայց պատերազմից հետո նույն ընդդիմադիր պատգամավորները վարչապետին մեղադրեցին պատերազմը շուտ չկանգնեցնելու համար։

Պատմությունը կրկնվում է։ Երեկ՝ ապրիլի 13-ին ԱԺ ամբիոնից վարչապետը ներկայացրեց միջազգային հանրության և համանախագահների դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին։

Մեջբերում եմ։

1) «Երբ ես սկսել եմ ներգրավվել բանակցությունների մեջ, իմ հիմնական հարցը եղել է՝ որը փորձել եմ համանախագահողների հետ կիսել, ասել եմ լավ, ի վերջո եկեք ասեք՝ այս բանակցային տրամաբանությամբ Արցախը կարո՞ղ է լինել անկախ կամ Հայաստանի կազմում, այդ մարդիկ տվել են շատ տպավորիչ պատասխան՝ ասել են՝ այո, եթե Ադրբեջանը համաձայնվի: Սա է եղել այդ պահին բանակցությունների սեղանի վրա դրված բովանդակությունը»:

2) «Այսօր միջազգային հանրությունը մեզ հստակ ասում է. լինել աշխարհի միակ երկիրը, որ երկկողմ մակարդակում չի ճանաչում Թուրքիայի դաշնակից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը մեծ վտանգ է ոչ միայն Արցախի այլեւ Հայաստանի համար:
Այսօր միջազգային հանրությունը մեզ կրկին ասում է. մի փոքր իջեցրեք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում ձեր նշաձողը եւ միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովեք Հայաստանի եւ Արցախի շուրջ:
Հակառակ դեպքում, ասում է միջազգային հանրությունը, խնդրում ենք մեր վրա հույս չդնել, ոչ թե այն պատճառով, որ մենք չենք ուզում ձեզ օգնել, այլ այն պատճառով, որ մենք չենք կարող ձեզ օգնել»:

Պատմությունը կրկնվում է՝ միայն մի տարբերությամբ, այս անգամ ընդդիմադիր պատգամավորները ԱԺ նիստերի դահլիճից չեն ասում «ՈՉ»։ Արցախի հիմնախնդրի հարցի ամենակարևոր քննարկումներից առաջ ԱԺ-ում դրոշներ են տնկել ու հեռացել։ Հեռացել են իբրև Շուշի, Հադրութ, Արցախ փրկելու, բայց չգիտես ինչու, անգամ մինչև Ստեփանակերտ չեն կարողացել հասնել։

Այս օրերին շատերը սրտաճմլիկ խոսքերով հայրենասեր կձևանան, հայրենիքի փրկիչ կձևանան, պաթոսախեղդ կանեն։
Բայց իրականությունը դրանից չի փոխվի, իսկ իրականության հետ առերեսվելը ստեղծված իրավիճակը ճիշտ գնահատելու և սթափ դատելու համար ամենակարևոր նախապայմանն է։
Սխալվելու իրավունք չունենք»,-գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը անդրադառնալով վարչապետի հայտարարություններին ու դրանց  շուրջ ծավալված քննարկումներին։

Թիվ 1

Recent Posts

ՀՀ-ն պատրաստ է ամենասեղմ ժամկետում ստորագրել խաղաղության պայմանագիր

Հոկտեմբերի 8-ին Բեռլինում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել է Բեռլինի Կլիմայի և անվտանգության…

13 hours ago

Զուրաբիշվիլին պատրաստ է երկրորդ ժամկետով առաջադրվել նախագահի պաշտոնում

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դեմ չէ երկրորդ ժամկետով վերընտրվելուն, եթե ընդդիմությունը հաղթի հոկտեմբերի 26-ին կայանալիք…

13 hours ago

Ինչ են քննարկել Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը. վարչապետի մամուլի քարտուղարը մանրամասներ է հայտնել

ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը իր էջում մանրամասներ է հայտնել Փաշինյան-Պուտին հանդիպումից: «Վարչապետ Փաշինյանը ՌԴ…

13 hours ago

«Ռուսաստանի հետ հակամարտության խաղաղ կարգավորումը գլխավոր առաջնահերթություններից է»․ Կոբախիձե

Պրագմատիկ քաղաքականությունը և Ռուսաստանի հետ հակամարտության խաղաղ կարգավորումը գլխավոր առաջնահերթություններից են. հայտարարել է Վրաստանի վարչապետ…

13 hours ago

«Սա զվարճալի առաջնություն կլինի». Կանավարոն՝ Ա սերիայի մասին

Իտալիայի հավաքականի, «Ինտերի», «Յուվենտուսի» և «Նապոլիի» նախկին ֆուտբոլիստ Ֆաբիո Կանավարոն խոսել է իտալական A սերիայի…

13 hours ago

Իրանի հետ սահմանին ծառայություն կիրականացնեն միայն հայ սահմանապահները

Վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը մանրամասներ է հայտնել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից։…

14 hours ago