Լրահոս 24/7

Իրանի հետ սահմանին ծառայություն կիրականացնեն միայն հայ սահմանապահները

Վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը մանրամասներ է հայտնել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից։

«Վարչապետ Փաշինյանը ՌԴ նախագահի հետ հանդիպման ընթացքում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի մանրամասները, ՌԴ նախագահին է փոխանցել «Խաղաղության խաչմերուկ» բրոշյուրը, ինչպես նաև մտահոգություն հայտնել տարածաշրջանային թեմաների վերաբերյալ ՌԴ մի շարք պաշտոնյաների կողմից օգտագործվող ձևակերպումների և բառապաշարի վերաբերյալ։ Տարածաշրջանային կոմունիկացիաների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Կառավարության խոսույթը դռնփակ և դռնբաց ֆորմատներում նույնական է։

Վարչապետ Փաշինյանը դրական է գնահատում ՌԴ նախագահի հետ ունեցած հանդիպման արդյունքները։ Քննարկվել է հարցերի լայն շրջանակ, ձեռք են բերվել էներգետիկ, կրթական, հումանիտար ոլորտներին վերաբերող կոնկրետ պայմանավորվածություններ։

Համաձայնություն է ձեռքբերվել նաև այն մասին, որ 2025 թվականի հունվարի 1-ից Հայաստան-Իրան և Հայաստան-Թուրքիա պետական սահմանի պահպանությանը կմասնակցեն նաև ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերը, իսկ Հայաստան-Իրան պետական սահմանի հսկիչ-սահմանային կետում ծառայությունն ամբողջությամբ կիրականացվի ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի ուժերով։

Վարչապետ Փաշինյանը նախագահ Պուտինին շնորհակալություն է հայտնել Հայաստանի Հանրապետության անկախությունից ի վեր Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև պետական սահմանի հսկիչ-սահմանային կետում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ զորքերի իրականացրած ծառայության համար»։

Թիվ 1

Recent Posts

ՀՀ-ն պատրաստ է ամենասեղմ ժամկետում ստորագրել խաղաղության պայմանագիր

Հոկտեմբերի 8-ին Բեռլինում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել է Բեռլինի Կլիմայի և անվտանգության…

3 hours ago

Զուրաբիշվիլին պատրաստ է երկրորդ ժամկետով առաջադրվել նախագահի պաշտոնում

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դեմ չէ երկրորդ ժամկետով վերընտրվելուն, եթե ընդդիմությունը հաղթի հոկտեմբերի 26-ին կայանալիք…

3 hours ago

Ինչ են քննարկել Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը. վարչապետի մամուլի քարտուղարը մանրամասներ է հայտնել

ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը իր էջում մանրամասներ է հայտնել Փաշինյան-Պուտին հանդիպումից: «Վարչապետ Փաշինյանը ՌԴ…

3 hours ago

«Ռուսաստանի հետ հակամարտության խաղաղ կարգավորումը գլխավոր առաջնահերթություններից է»․ Կոբախիձե

Պրագմատիկ քաղաքականությունը և Ռուսաստանի հետ հակամարտության խաղաղ կարգավորումը գլխավոր առաջնահերթություններից են. հայտարարել է Վրաստանի վարչապետ…

3 hours ago

«Սա զվարճալի առաջնություն կլինի». Կանավարոն՝ Ա սերիայի մասին

Իտալիայի հավաքականի, «Ինտերի», «Յուվենտուսի» և «Նապոլիի» նախկին ֆուտբոլիստ Ֆաբիո Կանավարոն խոսել է իտալական A սերիայի…

3 hours ago

Ծրագրի նպատակն է նպաստել տրանսպորտի ոլորտում ջերմոցային գազերի արտանետումների կրճատմանը

Նախարար Հակոբ Սիմիդյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Անցում էլեկտրական շարժունակությանը հայաստանում» դրամաշնորհային ծրագրի կառավարման խորհրդի…

4 hours ago