Լրահոս 24/7

Պետական-քաղաքական գործիչը պետք է ժողովրդին ճշմարտությունն ասելու համարձակություն ունենա. Խ․ Սուքիասյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ելույթը․

«Ես ցանկանում եմ խոսել խաղաղության օրակարգի մասին։ Եթե մենք այն ունենայինք 2000-2001 թվականներին, ապա ինչ կարգի տնտեսություն, բարեկեցություն, ինչ կարգի կրթություն, առողջապահություն և բանակ կունենայինք այսօր ՀՀ-ում։  Առնվազն 4-5 անգամ ավելի մեծ ՀՆԱ, միջին աշխատավարձերը 2 անգամ ավելի բարձր կլինեին, և շատ խնդիրներ լուծված կլինեին, կունենայինք շատ զարգացած առողջապահություն, այնպիսի բանակ, որը կարող էր իրեն պաշտպանել։

Ամենակարևոր խնդիրը այն է, որ պետական-քաղաքական գործիչը միշտ պետք է իր վրա վերցնի ճշմարտությունն ասելու առաքելությունը, ունենա իր ժողովրդին այն ասելու համարձակությունը, որ սա է մեր միակ ճանապարհը։

Ես պատակահան չնշեցի 2000-ականները։ Դուք ինքներդ էլ գիտեք 1997թ․-ի ԱԽ նիստի արդյունքները, որից հետո ՀՀ-ը շեղվեց և գնաց այլ ճանապարհով, դա հասարակությանը շեղելու, խեղաթյուրելու, ազգային տարբեր բառեր օգտագործելու, դրոշակներ վառելու, կենացներ խմելու ընթացք էր, բայց դրանով ոչ բանակ կարողացան կառուցել, ոչ առողջապահություն զարգացնել։ 

Այսօր ՀՀ-ում այդ տարիների մսխած գումարների պատճառով կրթական համակարգը շատ ցածր մակարդակում է։ Այս ամենը եղել է մեր  աչքի առաջ։ Ունեցել ենք 2018 թ․ թավշյա հեղափոխությունը, դրանից հետո ունեցել ենք քովիդ, պատերազմ և սրան զուգահեռ այն զարգացումը, տնտեսական այն ոլորտների աճը,  նոր ոլորտների ի հայտ գալը ՀՀ-ում, խոսում է այն մասին, որ մենք գնում ենք ճիշտ ճանապարհով։

Երեկ Տիգրան Խաչատրյանը հայտարարեց, որ մենք ունենք 63% ՀՆԱ-ի նկատմամբ պարտք՝  ներքին և արտաքին, բայց մի բան չասաց, որ այդ դեբետը, որով 20 տարի տնտեսությունը քամել, ոչ մի գումար չեն տվել, շրջանառու միջոց չեն ունեցել, չեն կարողացել զարգանալ, աշխատավարձ վճարել, չեն կարողացել արտահանում կատարել, դրանք լուծվեցին շատ կարճ ժամանակահատվածում։ Սկզբանական շրջանում ինչ-որ իքս չափի կազմակերպությունների վճարվեց, 6 ամիս ժամկետ դրվեց, հետո երեք ամիս, արդեն մեկ ամիս, և դրանք թիրախային  լավագույն գործիքներից են եղել վերջին 20 տարվա մեջ, որովհետև այդ գործիքները տրվել են այնպիսի կառույցների, որոնք գործող են։

Սկզբնական շրջանում վճարել են այնպիսի կառույուցների, որոնց պետությունը պարտավորություն է ունեցել վճարելու, դրա պատճառով չեն վճարվել նրանք, որոնք կամ սնանկ են եղել, կամ աշխատանքը դադարեցված է եղել։ Արդեն այս 2-3 տարվա արդյունքում այն կառույցներն են ստանում, որոնք արտահանում են, աշխատում են։ Այդ գործիքն իր առավելությունն ունի և իր աճը ցույց է տալիս։

Ես հիմա շատ կուզեմ անդրադառնալ մեր հարևաններին։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որ այն կոոպերացիան, այն առևտրաշրջանառությունը, որն ունենք եղբայր Վրաստանի և բարեկամ Իրանի հետ,  օր ու ժամ մեծացնենք, խոշորացնենք, նոր ծրագրեր անենք։ Այն հարաևանները, որոնց հետ չենք ունեցել հարաբերություններ, պետք է ամեն ինչ անենք, որպեսզի դա իրական դառնա, որովհետև, երբ ես նայում եմ աշխարհում պետություններին, որոնք բարիդրացիական հարաբերություններ և առևտրաշրջանառություն ունեն իրենց հարևանների հետ և միմյանց ՀՆԱ-ում ունեն մոտ  5-10 տոկոս ազդեցություն, դրանք զսպող գործիքներն են, որով կոնֆլիկտները  զսպում են, որովհետև իրենք հասկանում են, որ այդ կոնֆլիկտը եթե խորանա, իրենց տնտեսությունը մեծ վնասներ կկրի։ Դրա համար մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի կարողանանք մեր հարևանների հետ ունենալ այն հարաբերությունները, որոնցով կապահովենք հասարակության բարեկեցությունը։

Այս տարիների ընթացքում համայնքների ընտրություններն արդար են եղել։ Համայնքների բնակչությունը հասկանում է, որ ինքն է իշխանությունը, և դա տվել է իր պտուղները։ Այսօր տեսնում ենք այս կամ այն համայնքում ինչ կարգի ծրագիր են իրականացնում, ուղղակի դրա համար նույնպես ժամանակ է պետք։

Առաջնայինը համայնքի ղեկավարի աշխատանքը պետք է կապել կրթության հետ, թե քանի երեխա չի գնում դպրոց։ Եթե մի համայնքում դպրոց չեն հաճախում շատ երեխաներ, այդ համայնքի ղեկավարը իրավունք չունի լավագույնը ճանաչվելու, նրա հետ պետք է ունենալ առանձնազրույց, որպեսզի այդ համայնքի երեխաները գնան դպրոց։ Պետք է թիրախային բոլոր երեխաների հետ աշխատել։

Մենք ամեն ինչ անելու ենք,  որպեսզի խաղաղութան օրակարգը հանգի իր տրամաբանական ավարտին։ Իր համարձակության համար շնորհակալություն եմ հայտնում պետական-քաղաքական գործիչ Նիկոլ Փաշինյանին, որ երեկ իր ելույթում ՀՀ քաղաքացիներին ասաց այն ճշմարտությունը, որը մենք ունեցել ենք։ 

Մեկ բան ևս։ Լավ, 25 տարի ՀՀ երկրորդ նախագահը, որը երկար ժամանակ եղել է Ղարաբաղի նախագահ և 10 տարի ղեկավարել է ՀՀ-ում, ինչո՞ւ Ղարաբաղի խնդիրը չլուծեց։ Երրորդ նախագահը 10 տարի ղեկավարել է ՀՀ-ն,  եղել է պաշտպանության նախարարը, ինչո՞ւ չգրավեց ամբողջ տարածաշրջանը։ Սա անընդունելի է։ Երբ  ես նշեցի, որ պետք է համարձակություն ունենալ հասարակությանն ասել ճշմարտությունը, դառը ճմարտությունը, դա նրա համար, որ հասարակությունը բոլորից խելոք է, չի կարող անհատը նրանցից խելացի լինի, հասարակությունը գտնում, գիտակցում և սկսում է պաշտպանել տվյալ իշխանությանը, տվյալ կառավարողներին։

Թիվ 1

Recent Posts

ՀՀ-ն պատրաստ է ամենասեղմ ժամկետում ստորագրել խաղաղության պայմանագիր

Հոկտեմբերի 8-ին Բեռլինում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել է Բեռլինի Կլիմայի և անվտանգության…

7 hours ago

Զուրաբիշվիլին պատրաստ է երկրորդ ժամկետով առաջադրվել նախագահի պաշտոնում

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դեմ չէ երկրորդ ժամկետով վերընտրվելուն, եթե ընդդիմությունը հաղթի հոկտեմբերի 26-ին կայանալիք…

7 hours ago

Ինչ են քննարկել Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը. վարչապետի մամուլի քարտուղարը մանրամասներ է հայտնել

ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը իր էջում մանրամասներ է հայտնել Փաշինյան-Պուտին հանդիպումից: «Վարչապետ Փաշինյանը ՌԴ…

7 hours ago

«Ռուսաստանի հետ հակամարտության խաղաղ կարգավորումը գլխավոր առաջնահերթություններից է»․ Կոբախիձե

Պրագմատիկ քաղաքականությունը և Ռուսաստանի հետ հակամարտության խաղաղ կարգավորումը գլխավոր առաջնահերթություններից են. հայտարարել է Վրաստանի վարչապետ…

7 hours ago

«Սա զվարճալի առաջնություն կլինի». Կանավարոն՝ Ա սերիայի մասին

Իտալիայի հավաքականի, «Ինտերի», «Յուվենտուսի» և «Նապոլիի» նախկին ֆուտբոլիստ Ֆաբիո Կանավարոն խոսել է իտալական A սերիայի…

7 hours ago

Իրանի հետ սահմանին ծառայություն կիրականացնեն միայն հայ սահմանապահները

Վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը մանրամասներ է հայտնել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից։…

7 hours ago