Լրահոս 24/7

ՀՀ ՄԻՊ-ը հանդիպում է ունեցել Արցախից տեղահանված ընտանիքների հետ

Ապրիլի 13-ին շարունակելով աշխատանքային այցը Սյունիքում՝ Պաշտպան Գրիգորյանը Գորիսում հանդիպում է ունեցել Արցախից տեղահանված ընտանիքների հետ։

Հանդիպումների ընթացքում Պաշտպանը ծանոթացել է տեղահանված արցախցիների խնդիրներին, լսել ընտանիքների մտահոգությունները, որոնց հիման վրա կատարվել է կենսական կարիքների հավաքագրում և տեղում քննարկվել են կատարվելիք քայլերը։

Պաշտպանը հավաստիացրել է տեղահանված բնակիչներին, որ ՄԻՊ Սյունիքի մարզային գրասենյակի միջոցով նրանց խնդիրները կլինեն իր ուշադրության կենտրոնում:

Այնուհետև, Պաշտպանը այցելել է Սյունիքի մարզի Դավիթ Բեկ սահմանային համայնք, որտեղ հանդիպել է վարչական ղեկավար Բենյամին Պողոսյանի, համայնքի ղեկավարի տեղակալ Մարատ Հարությունյանի և համայնքի բնակիչների հետ, ծանոթացել առկա անվտանգային և սոցիալ-կենցաղային խնդիրներին:

Բնակիչների և ուսուցիչների հետ շփման ընթացքում Պաշտպանին ներկայացվել են նաև մտահոգություններ, որոնք առնչվում են երիտասարդների զբաղվածության խնդրին, գյուղատնտեսությամբ զբաղվելու հարցում բնակիչների ունեցած դժվարություններին, գյուղի հասարակական տրանսպորտի, սահմանամերձ համայնքում ուսուցիչների վարձատրման ու կադրերի խրախուսման հնարավոր մեխանիզմներին։

Պաշտպանը համայնքի ղեկավարի հետ նաև քննարկել է համայնքի կանանց աշխատանքային զբաղվածությամբ ապահովելու համատեքստում կարի արտադրամաս հիմնելու համայնքի մշակած ծրագրի կենսագործմանն աջակցելու տարբերակները։

Աշխատանքային այցի ավարտին Քրիստիննե Գրիգորյանը այցելել է նաև համայնքի «Դավիթ Բեկ» երիտասարդական զարգացման կենտրոն, որի բացումը նախատեսված է առաջիկայում։

Պաշտպանը կարևորել է երիտասարդության համար զբաղվածության ու անհատական զարգացման համար համայնքում բարենպաստ միջավայր ու հնարավորություններ ստեղծելու ջանքերը և իր աջակցությունը հայտնել նմանօրինակ նախաձեռնությանը։

Թիվ 1

Recent Posts

ՀՀ-ն պատրաստ է ամենասեղմ ժամկետում ստորագրել խաղաղության պայմանագիր

Հոկտեմբերի 8-ին Բեռլինում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել է Բեռլինի Կլիմայի և անվտանգության…

5 hours ago

Զուրաբիշվիլին պատրաստ է երկրորդ ժամկետով առաջադրվել նախագահի պաշտոնում

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դեմ չէ երկրորդ ժամկետով վերընտրվելուն, եթե ընդդիմությունը հաղթի հոկտեմբերի 26-ին կայանալիք…

5 hours ago

Ինչ են քննարկել Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը. վարչապետի մամուլի քարտուղարը մանրամասներ է հայտնել

ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը իր էջում մանրամասներ է հայտնել Փաշինյան-Պուտին հանդիպումից: «Վարչապետ Փաշինյանը ՌԴ…

5 hours ago

«Ռուսաստանի հետ հակամարտության խաղաղ կարգավորումը գլխավոր առաջնահերթություններից է»․ Կոբախիձե

Պրագմատիկ քաղաքականությունը և Ռուսաստանի հետ հակամարտության խաղաղ կարգավորումը գլխավոր առաջնահերթություններից են. հայտարարել է Վրաստանի վարչապետ…

5 hours ago

«Սա զվարճալի առաջնություն կլինի». Կանավարոն՝ Ա սերիայի մասին

Իտալիայի հավաքականի, «Ինտերի», «Յուվենտուսի» և «Նապոլիի» նախկին ֆուտբոլիստ Ֆաբիո Կանավարոն խոսել է իտալական A սերիայի…

5 hours ago

Իրանի հետ սահմանին ծառայություն կիրականացնեն միայն հայ սահմանապահները

Վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը մանրամասներ է հայտնել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից։…

5 hours ago