Նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր հանդիպել է Արցախի երկրորդ և երրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ: Այս մասին հայտնում է Արցախի նախագահի աշխատակազմը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի առջև ծառացած արտաքին ու ներքին հիմնական մարտահրավերները և դրանց հաղթահարման ուղիները:
«Մտքեր են փոխանակվել Արցախի ապագայի վրա տարածաշրջանի ռազմաքաղաքական իրավիճակի ազդեցության և իշխանությունների հնարավոր անելիքների շուրջ», – նշված է հաղորդագրությունում:

















