Լրահոս 24/7

ՌԴ ԱԳՆ-ն խոսել է Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին հնարավոր անդամակցության մասին

Շվեդիայի և Ֆինլանդիայի մուտքը Հյուսիսատլանտյան դաշինք լրջորեն կվատթարացնի իրավիճակը ռազմական ոլորտում և կհանգեցնի ամենաանցանկալի հետևանքների։ Այս մասին հինգշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն։

«Շվեդիայի և Ֆինլանդիայի չեզոք կարգավիճակն ընդհանրապես չէր խանգարում նրանց մերձենալ Եվրամիության հետ, այնուհետև դառնալ դրա անդամ, և, իհարկե, եթե ելնենք ռացիոնալ նկատառումներից, եթե նայենք իրավիճակին, Հյուսիսային Եվրոպայում ապրող ժողովուրդների հիմնարար շահերի տեսանկյունից, ապա ներկայիս իրավիճակը պետք է պահպանվի։ Հակառակ դեպքում դա լրջորեն կվատթարացնի իրավիճակը ռազմական ոլորտում և կհանգեցնի ամենաանցանկալի հետևանքների, որոնցից պետք է խուսափել»,- ասել է փոխնախարարը։

Նա նաև հայտնել է, որ Ռուսաստանի Դաշնությունը դիվանագիտական կապեր է պահպանում Ֆինլանդիայի և Շվեդիայի հետ։

«Դիվանագիտական կապերը միշտ պահպանվում են, կան դեսպանատներ, բայց Շվեդիան և Ֆինլանդիան միացել են պատժամիջոցներին, նրանք մասնակցում են Արևմուտքում սկսված հակառուսական արշավին, սա է այսօր իրականությունը»,- ասել է դիվանագետը։

Գրուշկոյի խոսքով՝ Ռուսաստանի Դաշնությունը կձեռնարկի անհրաժեշտ պաշտպանական միջոցներ, երբ Շվեդիան և Ֆինլանդիան անդամակցեն ՆԱՏՕ-ին։

«Մենք Ֆինլանդիայի հետ ունենք սահման՝ 1300 կմ, սա կնշանակի ռազմաքաղաքական իրավիճակի արմատական փոփոխություն, և պարզ է, որ մենք ստիպված կլինենք միջոցներ ձեռնարկել՝ ապահովելու մեր անվտանգությունն ու պաշտպանությունը, սա ռազմական զարգացման ալֆան և օմեգան է»,- ասել է նա՝ պատասխանելով Ռուսաստանի կողմից Բալթյան տարածաշրջանում միջուկային զենք տեղակայելու հնարավորության մասին հարցին։

Թիվ 1

Recent Posts

ՀՀ ԿԸՀ անդամը գործուղվել է Բոսնիա և Հերցոգովինա

Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Սիլվա Մարկոսյանը հոկտեմբերի 4-ից 8-ը գործուղվել է Բոսնիա և Հերցեգովինա։…

2 mins ago

ԱԱԾ-ն գործողություններ է իրականացրել Երևանի թիվ 20 դպրոցում

ԱԱԾ-ն գործողություններ է իրականացրել Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում. տեղեկացրել է Երևանի քաղաքապետի մամուլի…

11 mins ago

Նադալն ավարտում է կարիերան

Իսպանացի թենիսիստ Ռաֆաել Նադալը հայտարարել է պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու մասին։ Իսպանացին 22 տիտղոս է նվաճել…

18 mins ago

Առաջիկա օրերին՝ կարճատև անձրև ու ամպրոպ

Հոկտեմբերի 10-ի ցերեկը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 11-13-ին, 15-ի գիշերը առանձին շրջաններում,…

28 mins ago

Ադրբեջանն ընդդեմ ՀՀ-ի 2 միջպետական հայց է ներկայացրել արբիտրաժային դատարան

Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի 2 միջպետական արբիտրաժային հայց է ներկայացրել Հաագայի մշտական արբիտրաժային դատարան: Sputnik Արմենիային…

34 mins ago

ՌԴ-ն Կիևից հրադադարի պատրաստակամության մասին ազդանշաններ չի ստացել

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը որևէ ազդանշան չի ստացել կրակը…

44 mins ago