Լրահոս 24/7

Որոշում եմ կայացրել գործունեությունս իրականացնել անհատույց․Ա․ Մանասյան

«Հարգելի գործընկերներ,

Որոշում եմ կայացրել որպես Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ՝ գործունեությունս իրականացնել անհատույց, ուստի հրաժարվում եմ այդ նպատակով նախատեսված իմ ամբողջ վարձատրությունից։

Ողջ մասնագիտական կյանքս նվիրել եմ Հայաստանում սահմանադրագիտության, նշված ոլորտում իրավական կրթության եւ պրակտիկայի զարգացմանը, սահմանադրական պատշաճ ավանդույթների ձեւավորմանն ու արմատավորմանը։ Ուստի սահմանադրական բարեփոխումների գործընթացին մասնակցությունս դիտարկում եմ որպես իմ գիտելիքներն ու փորձառությունը մեր երկրի սահմանադրական անվտանգությանն ու կայունությանը անհատույց ծառայեցնելու միջոց։

Նկատի ունենալով այն, որ վարձատրության առյուծի բաժինը տրամադրվելու է պետական բյուջեից, չեմ կարող պետության համար նման օրհասական պահին ինձ թույլ տալ օգտվելու նշված ֆինանսական միջոցներից։ Միեւնույն ժամանակ, անելու եմ առավելագույնը՝ մեր երկրի սահմանադրական անվտանգությունն ու կայունությունը պահպանելու եւ ամրապնդելու տեսանկյունից։ Այդ առումով շնորհակալ եմ իմ բոլոր գործընկերներին, ինձ ճանաչող բոլոր մարդկանց, Սահմանադրական բարեփոխումների խորհրդին՝ մասնագիտական գիտելիքներիս, փորձառությանս եւ անձնային հատկանիշներիս նկատմամբ անվերապահ վստահության համար։

Հնարավորության դեպքում խնդրում եմ իմ վարձատրության համար նախատեսված գումարն ուղղել Հայաստանում սահմանադրական իրավունքի ոլորտում գիտությանն ու կրթությանը վերաբերելի որեւէ կարեւոր բնագավառի զարգացմանը»,- գրել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Անահիտ Մանասյանը։

Թիվ 1

Recent Posts

«Կիրկ» փոթորիկը սպառնում է Եվրոպային

Ճանապարհին որոշակիորեն կորցնելով ուժգնությունը՝ «Կիրկ» փոթորիկը հասել է Եվրոպա։ Ատլանտյան օվկիանոսի վրա ձևավորված փոթորիկն անցել…

5 mins ago

Fastex-ի և Fast Bank-ի հրավերով WCIT-ի բացման համերգին ելույթ է ունեցել Ջեյսոն Դերուլոն

Ս․թ․ հոկտեմբերի 4-ին Երևանի Հանրապետության հրապարակում տեղի է ունեցել WCIT 2024-ի բացման հանդիսավոր արարողությունը, որի…

11 mins ago

Ուսուցիչներն ատեստավորման կմասնակցեն էլեկտրոնային եղանակով

Ուսուցիչները կկարողանան ատեստավորման մասնակցել էլեկտրոնային եղանակով. կառավարության նիստում ընդունվել է համապատասխան որոշումը։ ԿԳՄՍ նախարար Ժաննա…

26 mins ago

Էլեկտրոմոբիլների ներմուծման քվոտան ավելացվել է

Կառավարության որոշմամբ կավելացվի Հայաստան 0% մաքսատուրքով էլեկտրոմոբիլի ներմուծման քվոտան։ Ինչպես տեղեկացրել է էկոնոմիկայի նախարար Գևորգ…

35 mins ago

1 մլրդ 391 մլն դրամ կհատկացվի 18 համայնքում 20 սուբվենցիոն ծրագրի համար

Առաջարկում ենք 1 մլրդ 391 մլն դրամ հատկացնել մարզպետների աշխատակազմերին՝ 20 սուբվենցիոն ծրագրեր համաֆինանսավորելու համար:…

48 mins ago

ՇՎՏՄ չորս անդամների պաշտոնավարման ժամկետը կերկարաձգվի

Հոկտեմբերի 9-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի նախագահությամբ կայացել է ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի…

1 hour ago