Horeca style

Հույն պատմիչ Պլուտարքոսը ձուն համարում էր բնության և մարդկության արարիչը

Թվում է, թե մեզանից յուրաքանչյուրը ամեն ինչ գիտի ձվի մասին, այնուամենայնիվ, կան մի քանի հետաքրքիր փաստեր, որոնցից մի քանիսը դուք չգիտեք։ Ձուն անհիշելի ժամանակներից ի վեր մարդու սննդի հիմնական բաղադրիչն է և կենսական սննդանյութերի եզակի աղբյուր: Հույն պատմիչ Պլուտարքոսը ձուն համարում էր բնության և մարդկության արարիչը։

Այն համեղ է, սննդարար, հագեցնող և առողջարար, բացի այդ, այն շատ ուտեստների մաս է կազմում՝ որպես կապող, էմուլգատոր կամ փխրեցուցիչ: Ձվի սպիտակուցից ստացվում են փափուկ բեզեներ և նրբաճաշակ թխվածքաբլիթներ, իսկ դեղնուցները օգտագործվում են սոուսներ պատչաստելու համար:

Մարդ տարեկան միջինում ուտում է մոտ 280 հատ ձու։ Իսկ մեկ հավը ածում է մոտ 250-300 ձու։ Ձվի արտադրության ռեկորդակիրը աշխարհում Չինաստանն է մոտ 160 մլրդ։ Սպիտակ ձվերը նույնքան առողջարար են, որքան շագանակագույնը։ Սպիտակ և շագանակագույն ձվերի միջև տարբերություն չկա։ Կեղևի գույնը գենետիկ հատկանիշ է և չի ազդում սննդային արժեքի, համի կամ թարմության վրա:

Ամեն տարի աշխարհում 600 միլիարդ հավի ձու է սպառվում։ Դեղնուցի գույնը կախված է հավի սննդակարգից։ Վառ նարնջագույն դեղնուցը նշանակում է, որ հավը կերակրվել է բանջարեղենով, իսկ հարուստ դեղինը նշանակում է ցորեն և գարի։ Մեկ ձվի մեջ երբևէ հայտնաբերված դեղնուցների ամենամեծ քանակը ինն է։

Ձուն չի կարելի պահել սուր հոտով մթերքների հետ։ Ծակոտկեն կեղևի շնորհիվ նրանք հեշտությամբ կլանում են օտար հոտերը։ Միջին հավի ձվի կեղևի մակերեսին կան 17000 շատ փոքր ծակոտիներ։ Հավի ձուն ունի բարձր կենսաբանական արժեք։ Այն պարունակում է մոտ 6 գրամ սպիտակուց և բոլոր 20 ամինաթթուները, որոնք հեշտությամբ ներծծվում են օրգանիզմի կողմից։ Այն պարունակում է A, B6, B12 վիտամիններ, երկաթ, ֆոսֆոր և ցինկ։

Ձվի թարմությունը ստուգելու համար բավական է այն ընկղմել ջրի մեջ։ Եթե ​​մնան հատակին հորիզոնական դիրքով, ուրեմն շատ թարմ են։ Երբ բութ անկյունով դեպի վեր բարձրանում, այլևս առաջին թարմությունը չեն, բայց դեռ կարող են օգտագործվել տաք ուտեստներ պատրաստելու համար: Ձվերը, որոնք լողում են մակերեսին, փչացած են և չպետք է ուտել։

Գրիգ Հակոբյան

Թիվ 1

Recent Posts

2025 թվականի արդյունքներով արտագաղթը փոխարինվել է ներգաղթով. Նիկոլ Փաշինյան

2025 թվականը առաջին տարին է, երբ Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացիների թիվը շուրջ 8,600-ով ավելին է,…

3 minutes ago

ՀՀ-ում բուհերը պետք է տան հմտություններ ու վերլուծական-քննադատական մտածողություն ձևավորեն․ Թաթոյան

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը ցույց է տվել ԱՄՆ-ի իր համալսարանը և պատմել…

27 minutes ago

Արևմուտքը փորձում է ամրապնդել ազդեցությունը Հարավային Կովկասում. ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ

Արևմտյան երկրները փորձում են ամրապնդել իրենց ազդեցությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել…

45 minutes ago

ԱՄՆ հետախուզական ԱԹՍ-ները՝ Իրանի ափերի մոտ

ԱՄՆ զինված ուժերը հետախուզական թռիչքներ են իրականացրել Իրանի սահմանների հարակից տարածքներում։ Գործողություններին մասնակցել են Boeing…

60 minutes ago

76.537 քաղաքացի 6.2 մլրդ դրամի սոցիալական կրեդիտ է ստացել

76537 քաղաքացի 2025թ. հայտարարագրման արդյունքում ստացել է 6մլրդ 200 մլն դրամի սոցիալական կրեդիտ. հայտարարել է…

1 hour ago