

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v80), quality = 80?
«8 տարի կառավարած վարչապետի սիրտը 3-րդ ժամկետ է ուզում»,- «Ուժեղ Հայաստան» կուսակցության շնորհանդեսի ժամանակ հայտարարեց «Մեր Ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն ու առաջարկեց հիշել, թե ինչեր է արել գործող վարչապետն իր կառավարման տարիներին։
Նա առաջին ժամկետում կորցրեց Արցախի 75 տոկոսը, կազմաքանդեց ու թուլացրեց բանակը, զավթեց դատարանները։ Երբ տվեցինք երկրորդ շանս, վերջնականապես կործանեց Արցախը, սկսեց իր թիմով հարստանալ, բռնաճնշումներ գործադրել, սարքեց մի քանի դպրոց ու օրը մի քանի հարյուր անգամ թմբկահարեց, գյուղատնտեսությունը տարավ անկման, մարդու իրավունքները սարքեց ՔՊ-ի մենաշնորհ, սկսեց կազմաքանդել եկեղեցին՝ պառակտելով բոլորիս։
«Ի՞նչ չես հասցրել անել, որ երրորդ ժամկետ ես ուզում։ Ասում է՝ ներդրումներ եմ բերելու երրոդ ժամկետում։ Բերո՞ղ էիր, բերեիր։ 8 տարի մենակ հույս էիր բերում վաճառում մեզ վրա։ Գործ անել չգիտես, ասում ես հարևաններն են մեղավոր։ Հարևանները նույնն են, դու ես թույլ»,-ասաց Կարապետյանը։
Նրա խոսքով, մարդիկ ղեկավար են ընտրում հույսով, որ այդ մարդը կգա ու կփոխի իրենց կյանքը։
«Բայց թարսի նման, ով գալիս է, երկրորդ ժամկետից հետո երրորդն է ուզում։ Մեր ժողովուրդը հո ձեր գերին չի՞։ Հասկացանք, մեկ անգամ, երկու անգամ, հենց նստում եք էդ աթոռին, մոռանում եք։ Այս մարդիկ սոված են, չեն հագենում, դրա համար էլ երրորդ ժամկետ են ուզում։ Ժամանակն է, որ մեր երկիրն ունենա ուժեղ, լուրջ ու կուշտ առաջնորդ»,-ասաց նա։
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…