ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջի ուղիղ եթերի միջոցով հայտարարել է, որ գտնվում է Ազատության հրապարակում և չի պատրաստվում տուն գնալ:
«Ես եկել եմ Ազատության հրապարակ, չեմ պատրաստվում այլևս վերադառնալ տուն: Ուզում եմ լինել այստեղ, շփվել բոլորիդ հետ, խոսենք, հասկանանք՝ ինչ է կատարվում և ինչ պետք է անենք։ Հարգելի հայրենակիցներ, հարգելի ժողովուրդ, ես լինելու եմ այստեղ, խնդրում եմ եկեք Ազատության հրապարակ, եկեք միասին համախմբվենք, հզորանանք, ուժեղանանք և պայքարենք հանուն ՀՀ-ի, հանուն Արցախի և հանուն հայ լինելու»,- իր խոսքում ասել է ընդդիմադիր պատգամավորը:
Նրա խոսքով՝ եկել է այն կրիտիկական պահը, որ այլևս հոդվածներ գրելով, ելույթներ ունենալով, «Ֆեյսբուք»-ում ստատուս գրելով ոչ մի բանի չեն կարող հասնել:
Վանեցյանի խոսքից, սակայն, չի հասկացվում՝ արդյոք շուրջօրյա նստացո՞ւյց է հայտարարում ինքը, թե՞ ոչ: Պարզ չէ նաև՝ գործողությունը «Պատիվ ունեմ» խմբակցության ողջ կազմով են իրականացնո՞ւմ, թե՞ ինքը միայնակ:
Հ.Գ. Ավելի ուշ Արթուր Վանեցյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակել է «Հայրենիք» կուսակցության հայտարարությունը, որի համաձայն՝ գործողությունն իրականացնում են «Հայրենիք» կուսակցության անդամներով: Այսպիսով՝ հայտարարությունից պարզ է դառնում, որ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամների և Վանեցյանի դիրքորոշումներում տարամերժություն կա:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ մարտի 15-ի գիշերը ՀՕՊ ուժերն աշխատել են Վոլգոգրադի, Վորոնեժի,…
ՄԹ վարչապետ Քիր Սթարմերը X-ի էջում գրել է, որ այսօր խոսել է համաշխարհային առաջնորդների հետ…
Ուկրաինական զորքերը Կուրսկի շրջանում շրջափակված չեն, Պոկրովսկու ուղղությամբ իրավիճակը կայունացել է։ Այս մասին հայտարարել է…
Արաբական Միացյալ Էմիրությունները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղ բանակցությունների ավարտի մասին հայտարարությունը և հույս…
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 15-ին այցելել է Արարատի մարզում գործող «Շինցեմենտ» ՍՊԸ։ Այցին…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արարատ համայնքում ներկա է գտնվել «Ջի Թի Բի Սթիլ» ընկերության պողպատե ամրանների…