Լրահոս 24/7

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ընդունել է  ՀՀ-ում Ղազախստանի դեսպանին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը ապրիլի 18-ին ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Ողջունելով դեսպանին՝ Վահրամ Դումանյանը բարձր է գնահատել երկու երկրների միջև համագործակցությունը՝ ընդգծելով, որ Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը նշանավորվում է երկկողմ և բազմակողմ ձևաչափերով ընդլայնվող ու խորացող բարեկամական հարաբերություններով: Նախարարը փաստել է, որ կրթության, մշակույթի և նախարարության համակարգման մյուս ոլորտներում հայ-ղազախական համագործակցությունը դինամիկ զարգանում է, և այդ համագործակցության հետագա զարգացմանն օժանդակելու պատրաստակամություն հայտնել:

Վահրամ Դումանյանը հատկապես կարևորել է միջբուհական փոխգործակցության կայուն զարգացման հնարավորությունը՝ համատեղ կրթական և հետազոտական, ինչպես նաև ուսանողների ու դասախոսների փոխանակման ծրագրերի իրականացմամբ: Նա ընդգծել է, որ Հայաստանի գրեթե բոլոր առաջատար բուհերն արդեն իսկ համագործակցում են Ղազախստանի գործընկեր կառույցների հետ:

Նախարարը շեշտել է, որ այս տարի Հայաստանում կանցկացվեն համաշխարհային կարևորության մի շարք միջոցառումներ՝ Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունը, Կենսաբանության միջազգային 33-րդ օլիմպիադան ու գիտության և արվեստի «STARMUS-VI» փառատոնը, որոնց ակնկալվում է նաև Ղազախստանի ներկայացուցիչների մասնակցությունը:

Դեսպան Բոլատ Իմանբաևն իր հերթին նշել է, որ երկու երկրներն ունեն հարաբերությունների հետագա զարգացման մեծ ներուժ, որոնց համար հիմք են հանդիսանում կրթության և գիտության, ինչպես նաև՝ սպորտի ու մշակույթի ոլորտներում համագործակցության մասին միջպետական համաձայնագրերը:

Նա շնորհակալություն է հայտնել ԿԳՄՍ նախարարությանը՝ ղազախական կողմի նախաձեռնած միջոցառումները նախորդ տարի Հայաստանում պատշաճ անցկացնելու համար: Դեսպանը տեղեկացրել է, որ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի շրջանակում այս տարի ևս նախատեսվում են մի շարք միջոցառումներ:

Կողմերը գիտության ոլորտում համագործակցությունը զարգացնելու պատրաստակամություն են հայտնել՝ գիտական նոր ծրագրերի և նախաձեռնությունների իրականացման առումով, ինչպես նաև կարևորել մշակույթի և սպորտի ոլորտներում համատեղ միջոցառումներ կյանքի կոչելու անհրաժեշտությունը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Ղազախստանում հայկական սփյուռքի արդյունավետ գործունեությանը:

Թիվ 1

Recent Posts

Ադրբեջանական մամուլը էյֆորիայի մեջ է. Տիգրան Աբրահամյան

«Ադրբեջանական մամուլը էյֆորիայի մեջ է․ բոլոր հիշեցումներում այն հանգամանքն է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը «ռևանշիստ»…

10 minutes ago

Պետություն կորցնելու պատմական ռիսկը հաղթահարված է․ Փաշինյան

2024 թվականի ապրիլ-մայիս ամիսներին կանգնած էինք պետությունը 1 ամսվա ընթացքում կորցնելու խնդրի առաջ, Արարատում հայտարարել…

2 hours ago

Եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը կփոխվի․ Նաթան արքեպիսկոպոս

Նաթան արք. Հովհաննիսյանհայտնել է, որ եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը կփոխվի։ Քանի որ Գարեգին Բ-ն չի կարողանալու…

2 hours ago

Երևանը մնում է ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ․ Գալուզին

ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը խոսել է հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ նշելով, որ Երևանը Մոսկվայի…

3 hours ago

Կրակոցներ չկան, ոչ ոք չի վիրավորվում, ոչ ոք չի մահանում․ Ալիև

Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…

20 hours ago

դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ․ փաստաբան

ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…

21 hours ago