

ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը խոսել է հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ նշելով, որ Երևանը Մոսկվայի բնական դաշնակիցն է Հարավային Կովկասում և հարաբերությունների ռազմավարական կարգավիճակը ամրագրված է ամուր պայմանագրաիրավական բազայով։ ՌԴ-ի և ՀՀ-ի և ժողովուրդների միջև ամուր կապերը մեծապես ձևավորում են հանրապետության և ամբողջ տարածաշրջանի կայուն զարգացման հիմքը։ «Հայկական կողմը բազմիցս հայտարարել է Ռուսաստանի հետ կապերի ներկա մակարդակը և ԵԱՏՄ շրջանակում համագործակցությունը պահպանելու մտադրության մասին։ Այնուամենայնիվ, տեսնում ենք, որ Երևանը արագացնում է արևմտյան երկրների և միավորումների հետ ռազմական-քաղաքական և տնտեսական մերձեցման տեմպերը։ Բազմիցս ասել ենք մեր հայ գործընկերներին, որ Արևմուտքի համար՝ և այնտեղ դա այլևս չեն թաքցնում, Հայաստանը Մոսկվայի հետ դիմակայության աշխարհաքաղաքական պայքարում գործիք է»։
ՌԴ ԱԳ նախարարի տեղակալը հայտնել է, որ այլ ինտեգրացիոն միավորման կարգավորումների դաշտ անցնելու դեպքում Երևանը չի կարողանա ապահովել ԵԱՏՄ նորմերի և կանոնների պահպանումը․ «Վստահ ենք, որ Երևանում գիտեն ԵՄ-ին անդամակցության և Եվրասիական տնտեսական միության անդամակցության անհամատեղելիության վերաբերյալ մեր սկզբունքային գնահատականները։ Այլ ինտեգրացիոն միավորման կարգավորումների դաշտ անցնելու դեպքում Երևանը չի կարողանա ապահովել ԵԱՏՄ նորմերի և կանոնների պահպանումը, ինչը հղի է համապատասխան հետևանքներով։ Հույս ունենք, որ հանրապետությունում կղեկավարվեն պրագմատիկ մոտեցմամբ․ հայկական տնտեսության բարձր աճի տեմպերը, ցածր գնաճը, կայուն ազգային արժույթը, հայկական արտադրանքի իրացման լայն շուկան՝ այս ամենի գրավականը Ռուսաստանի հետ համագործակցությունն է և ԵԱՏՄ շրջանակում աշխատանքը»։
«ՀԱՊԿ-ի շրջանակում փոխգործակցության համատեքստում մեզ համար գլխավորն այն է, և դա բազմիցս ընդգծել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, որ Երևանը մնում է միավորման լիիրավ անդամ։ Մենք Հայաստանը չենք թողնում դաշնակցային փոխգործակցության սահմաններից դուրս, պահպանում ենք նրա համար կազմակերպության գծով մշակվող բոլոր որոշումներին միանալու հնարավորությունը։ Միևնույն ժամանակ, իհարկե, շարունակում ենք ուշադիր հետևել գործընկերների քայլերին արևմտյան երկրների հետ հարաբերություններում, այդ թվում՝ ՀԱՊԿ շրջանակում ստանձնած պարտավորություններին դրանց համապատասխանության տեսանկյունից», – նշել է Գալուզինը։
2024 թվականի ապրիլ-մայիս ամիսներին կանգնած էինք պետությունը 1 ամսվա ընթացքում կորցնելու խնդրի առաջ, Արարատում հայտարարել…
Նաթան արք. Հովհաննիսյանհայտնել է, որ եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը կփոխվի։ Քանի որ Գարեգին Բ-ն չի կարողանալու…
Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…
ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…
Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…