Լրահոս 24/7

«Ազատ Հայաստան»-ը նախաձեռնում է նոր քաղաքական, հանրային պլատֆորմի ձևավորման գործընթաց

«Ազատ Հայաստան» նախաձեռնությունը հայտարություն է տարածել, որում մասնավորապես ասված է․

«Հարգելի՛ գործընկերներ,

Հաշվի առնելով ՝ Հայաստանի և Արցախի շուրջ տեղի ունեցող վերջին զարգացումները, աշխարհաքաղաքական և տարածաշրջանային վերափոխումների մտահոգիչ միտումները և դրանցում Հայաստանի, Արցախի ու Հայ ժողովրդի կենսական շահերի պաշտպանության և անվտանգության ապահովման հրամայականները Ստեղծված աշխարհաքաղաքական և ռազմաքաղաքական բարդ իրավիճակում հայաստանյան մի շարք ուժերի կողմից ներհայաստանյան քաղաքական կյանքի նպատակային և դիտավորյալ ապակայունացման ոչ կառուցոական գործողությունները։

Այդ ուժերի կողմից Հայաստանի անկախությունը, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնելու նպատակային քայլերը և դիրքորոշումը «Ազատ Հայաստան» նախաձեռնությունը նախաձեռնում է Հայաստանի անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, ժողովրդավարության պաշտպանությամբ և ամրապնդմամբ շահագրգիռ քաղաքական, հասասարակական ուժերի ու անհատների համախմբման և նոր քաղաքական, հանրային պլատֆորմի ձևավորման գործընթաց՝ հետևյալ օրակարգային և հրատապ հարցերի ու հիմնադրույթների շուրջ.

Հայաստանի անկախությունը և ինքնիշխանությունը բացարձակ արժեք է և սակարկության ենթակա չէ

Հայաստանը չի կարող լինել որևէ վերպետական և վերազգային միավորի և կազմակերպության անդամ, որը կնվազեցնի Հայաստանի ինքնիշխանությունը և անկախությունը՝ հանգեցնելով, ընդհուպ, դրանց կորստին

Հայաստանի կայուն և անվտանգ զարգացման գրավականը իրական ժողովրդավարության հաստատումն է, որտեղ գերակա են մարդու իրավունքներն ու սոցիալական արդարությունը

Արցախյան հիմնախնդրի կարգավորումը պետք է տեղի ունենա արցախահայության ինքնորոշման իրավունքի հիմքով՝ արցախի ազգաբնակչության անվտանգության և իրավունքների ապահովման հստակ երաշխիքների ամրագրմամբ

Հայաստանի Հանրապետությունը պետք է կարգավորի հարաբերությունները բոլոր հարևանների, այդ թվում, Թուրքիայի և Ադրբեջանի հետ՝ ելնելով իր ազգային և պետական շահերի հիմնարար սկզբունքներից ու աշխարհաքաղաքական արդի զարգացումների հրամայականից

Հարևանների հետ հարաբերությունների ցանկացած կարգավորում (այդ թվում, արցախյան հիմնախնդրի կարգավորման համատեքստում) չի կարող ենթադրել և/կամ հանգեցնել ՀՀ սուվերեն տարածքի և/կամ դրա մի հատվածի կորստի կամ դրանց նկատմամբ ՀՀ սուվերեն իրավունքի վերացման և/կամ սահմանափակման

Պետք է տրվեն հստակ քաղաքական գնահատականներ այն քաղաքական ուժերին և նրանց սպասարկող կազմակերպություններին ու անհատներին, որոնք վերջին քսան տարիներին ղեկավարել են Հայաստանը և, ըստ էության, ձախողել պետությունը՝ կենսագործունեության բոլոր ոլորտներում և այսօր կրկին ցանկանում են իշխանության գալ՝ ձգտելով ռևանշի։

Հարգելի՛ գործընկերներ,

Վերը նշված հիմնադրությների և հիմնախնդիրների շուրջ քաղաքական-հասարակական համախմբում ապահովելու և Հայաստանի ներքին քաղաքական և աշխարհաքաղաքական դիմադրողունակությունը բարձրացնելու նպատակով «Ազատ Հայաստան» նախաձեռնությունը սկսում է հանդիպում-քննարկումների շարք նշված օրակարգային հիմնադրույթները և մոտեցումները կիսող քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների և անհատների հետ՝ նպաստելով նաև վերը նշված հիմնադրույթների ու մարտահրավերների հաղթահարման և օրակարգային հարցերի լուծման շուրջ քաղաքական, հասարակական և հանրային նոր պլատֆորմի ձևավորմանը:

Թիվ 1

Recent Posts

Կրակոցներ չկան, ոչ ոք չի վիրավորվում, ոչ ոք չի մահանում․ Ալիև

Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…

11 hours ago

դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ․ փաստաբան

ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…

13 hours ago

Չի կարող լինել վարչապետի թեկնածու. ջախջախիչ պարտություն են տանելու. Սիմոնյանը՝ Կարապետյանին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…

14 hours ago

Ցանկացած պարագայում ՀՀ-ի շահն ենք պաշտպանելու. Գևորգ Պապոյան

Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…

16 hours ago

Փաշինյանի և Ալիևի «մարդկային եղբայրության» շնորհիվ 120,000 ղարաբաղցիներ փախստական ​​են դարձել. Զատուլին

Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…

16 hours ago

Բոլորն էլ վերադառնալու են. Ալեն Սիմոնյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…

17 hours ago