«Եթե Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման բանակցություններում նախապայմաններ առաջ քաշի, Հայաստանը կդադարեցնի շփումները»:
Այսօր այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը։
Հարցին՝ եթե Թուրքիայի հետ շփումը առանց նախապայմանների է, ինչո՞ւ Թուրքիան միակողմանի չի բացում սահմանը ՀՀ-ի հետ, Խաչատրյանն ասել է․ «Թուրքիան պատրաստակամություն է հայտնում շարունակել ներկայացուցիչների հանդիպումը, երբ նրանք կգան համաձայնության, կզեկուցեն իրենց ղեկավարությանը և կորոշեն սկսել բանակցությունները, այդ ժամանակ կքննարկվի դիվանագիտական կապերի հաստատումը, սահմանների բացումը»։
Պատգամավորը հավելել է, որ Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբեությունների հաստատումն ու սահմանների բացումը դեռ չի նշանակում, թե Հայաստանը դադարելու է խոսել Ցեղասպանությունից։ Նրա խոսքով` Ցեղասպանության ճանաչման հարցում Հայաստանի դիրքորոշումը չի փոխվել։
Պատգամավորը նաև նշել է՝ ակնկալում են, որ ՀՀ-ն իր բոլոր հարևանների հետ դիվանագիտական հարաբերություններ, բաց սահմաններ կունենա:
Անդրադառնալով Ացախի իշխանությունների՝ ՀՀ իշխանությանն ուղղված կոչին, Վիգեն Խաչատրյանն այն որակել է զգացմունքային.«Կարծում եմ՝ Արցախի ԱԺ-ն շտապել է: Նրանք միշտ մեզ հետ քննարկելու և սեփական կարծիքն ունենալու հնարավորություն ունեն: Զգացմունքային տեսակետ հայտնեցին»:
Իրանական Mehr գործակալությունն անդրադարձել է հայ-իրանական երկօրյա համատեղ զորավարժություններին։ «Զորավարժության նպատակն էր նպաստել տարածաշրջանային կայունության…
Հունահռոմեական ոճի ըմբիշ Կարեն Ասլանյանը (63 կգ) 8։0 հաշվով ժամանակից շուտ հաղթել է ուկրաինացի Անդրեյ…
Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել…
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր կհանդիպի ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆի հետ, հայտնել է…
Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել․ «Հարգելի՛ հայրենակիցներ, Տարօրինակ զուգադիպությամբ բռնի տեղահանված արցախցիների իրավունքների պաշտպանության…
ՀՀ նախագահի հրամանագրերով Մոլդովայում, Ճապոնիայում և Կամբոջայում Հայաստանի դեսպաններ է նշանակել։ Վիետնամում Հայաստանի դեսպան Սուրեն…