

Այսօր գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացրեց տարեկան հաղորդումը: Անդրադառնալով 44 օրյա պատերազմին առնչվող քրեական գործերին՝ Արթուր Դավթյանն ասաց, որ տարվա ընթացքում վարույթում քննվել է պատերազմական հանցագործությունների վերաբերյալ 2150 քրեական գործեր, քրեական հետապնդում է իրականացվել 800 անձի վերաբերյալ, 55 անձ արդեն իսկ դատի են տրվել, կան համապատասխան դատավճիռներ:
«Արդեն իսկ ավարտված քրեական գործերով պատկերը պարզվել է, որ ցավոք պատերազմական գոևրծողությունների ընթացքում մեր զինված ուժերի ներկայացուցիչներ, սպաներ, այդ թվում բարձրաստիճան սպաներ մարտական ծառայության պարտականությունները պատշաճ չկատարելու դրսևորումներ են ունեցել: Մնացած գործերով նախաքննությունը շարունակվում է, բոլորս նախանձախնդիր ենք այդ գործերով առավելագույնս օբյեկտիվ ճշմարտությունը բացահայտելու և հանցավոր խախտումներ թույլ տված և հատկապես պատերազմի ցավալի ելքով պայմանավորված կամ այդ ելքին հանգեցրած հանցավոր խախտումներ թույլ տված յուրաքաչյուրի պատասխանատվությունը հասնելուն»,-ասաց նա և նշեց, որ այդ մարդկանց թվում կան զորամասի հրամանատարներ,կ գումարտակի հրամանատարներ նաև գլխավոր շտաբի բարձրաստիճան ներկայացուցիչներ:
Արթուր Դավթյանը ներկայացրեց նաև, որ քննությունը պարզել է, որ թույլ է տրվել Ադրբջանի ռազմաքաղաքական ղեկավարության զինծառայողների կողմից միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումներ, կոնկրետ դեպքերում կանխամտածված թիրախավորվել են բնակավայրերը, քաղաքացիական անձանց սպանություն է իրականացվել, արգելված զինատոեսակներ են օգտագործվել, հունիս հուլիս ամիսներից սկսած իրականացվել են վարձկալների հավաքագրումներ: «Հենց մեր ձերբակալված սիրիացի վարձկանների ցուցմունքների մեջբերմամբ, եթե ասեմ ,հենց հատուկ լեռնային հատվածներում հատոուկ պատաստվածություն են անցել , հրահանգավորումեն ունեցել թիրախավորելու, սպանելու, խոշտանգելու բնակայրերում գտնվող քաղաքացիական բնակչությանը»,-ասաց նա և նշեց, որ արդյունքում այդ անձիք դատապարտվել են և երկուսն էլ ցմահ ազատազրման են ենթարկված:
Արթուր Դավթյանը հայտնեց, որ պատերազմական հանցագորոծթոււնների մասով այս պահին շուրջ 60 քրեական հետապնդման ենթարկված ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարների ներկայացուիչներ կան:
Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…
Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…
ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը գրել է. Ռուսաստանցի օլիգարխը հարցազրույցներ չի տալիս և հանդես է…
Հայաստանում «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում անցկացվում է կլոր սեղան, որի ընթացքում հանդիպել են Հայաստանի և…
Այս պատմական փաստաթղթի ստորագրումը Սպիտակ տանը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի մասնակցությամբ, նշանակում է հակամարտության ավարտ,…