Լրահոս 24/7

Արսեն Բաբայանը հավանաբար չգիտի, թե որտեղ է ամփոփված Ազգային Հերոս Մովսես Գորգիսյանի աճյունը. Խաժակյան

Արսեն Բաբայանն ավելի անբարո է, քան ես կարող էի պատկերացնել:

Այս մասին գրել է Երևան քաղաքի ավագանու անդամ, «Լույս» խմբակցություն ղեկավար Դավիթ Խաժակյանը՝ մանրամասնելով, որ Բաբայանը տեսանյութ է հրապարակել, որտեղ Գևորգ Գորգիսյանը իր երեխաների հետ հատում է գիծը, որպեսզի ծաղիկ խոնարհի այնտեղ ամփոփված իր հորեղբորը՝ Մովսես Գորգիսյանին:

Ըստ Խաժակյանի, Բաբայանը դա ներկայացրել է, իբրև Գորգիսյանը որպես արտոնյալ հերթ է խախտել:

«Այդ անգրագետը հավանաբար չգիտի, թե որտեղ է ամփոփված Ազգային Հերոս Մովսես Գորգիսյանի աճյունը»,-գրել է նա:

Մեկ այլ գրառմամբ Խաժակյանը լրացրել է իր միտքը՝ նշելով, որ շատերին է հայտնի՝ Ազգային Հերոս Մովսես Գորգիսյանի աճյունը ամփոփված է Ծիծեռնակաբերդի բարձունքում, պատի և արահետի միջնամասում:

«Այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելելիս Գևորգ Գորգիսյանը առանձնանալով կուսակցական ներկայացուցիչներից իր ընտանիքի հետ հատել է բաժանարար գիծը, որպեսզի ծաղիկ խոնարհի Մովսես Գորգիսյանի գերեզմանաքարին, որը գտնվում է անմիջապես սիզամարգի մեջ:

Արսեն Բաբայան անուն ունեցող հայը այդ դրվագը ներկայացրել է այնպես, իբրև Գորգիսյանը խախտել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հերթը: Այսքան անբարո վարքագիծ ես չգիտեմ էլ ումից կսպասեի»,-եզրափակել է Խաժակյանը:

Մովսես Գորգիսյանը  հայ քաղաքական գործիչ է, հրապարակախոս, Ղարաբաղյան շարժման առաջնորդներից մեկը:

Առաջիններից էր, որ դուրս եկավ պայքարի Խորհրդային միության դեմ։ Եղել է 1967 թվականին Հայկազ Խաչատրյանի ստեղծած Ազգային Միացյալ Կուսակցության (ԱՄԿ) գաղտնի կազմակերպության անդամ։ 

 Արցախյան շարժման առաջամարտիկներից էր։ Առաջինն էր, որ 1988 թվականի մայիսի 28-ին Ազատության հրապարակում եռագույնն է ծածանել։ Ստեղծել է «Անկախության բանակ» ջոկատը որպես ապագա ազգային բանակի հիմք։ 1990 թվականին զոհվել է Երասխի պաշտպանության ժամանակ։ 1996 թվականի սեպտեմբերի 20-ին Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով արժանացել է Ազգային հերոսի կոչման։ Թաղված է Ծիծեռնակաբերդում։

Թիվ 1

Recent Posts

Կրակոցներ չկան, ոչ ոք չի վիրավորվում, ոչ ոք չի մահանում․ Ալիև

Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…

8 hours ago

դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ․ փաստաբան

ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…

9 hours ago

Չի կարող լինել վարչապետի թեկնածու. ջախջախիչ պարտություն են տանելու. Սիմոնյանը՝ Կարապետյանին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…

11 hours ago

Ցանկացած պարագայում ՀՀ-ի շահն ենք պաշտպանելու. Գևորգ Պապոյան

Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…

12 hours ago

Փաշինյանի և Ալիևի «մարդկային եղբայրության» շնորհիվ 120,000 ղարաբաղցիներ փախստական ​​են դարձել. Զատուլին

Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…

12 hours ago

Բոլորն էլ վերադառնալու են. Ալեն Սիմոնյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…

13 hours ago