Լրահոս 24/7

Զելենսկին հայտնում է, թե երբ Ուկրաինան կարող է դուրս գալ բանակցություններից

«Եթե Մարիուպոլում մեր մարդիկ ոչնչացվեն, եթե օկուպացված տարածքներում պսևդոհանրաքվեներ անցկացվեն, Ուկրաինան դուրս կգա ցանկացած բանակցություններից», – հայտարարել է երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Երեկ երեկոյան Կիևի մետրոպոլիտենի կայարաններից մեկում ասուլիսի ժամանակ Զելենսկին ասել է, որ այժմ, չնայած Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակմանը և խաղաղ բնակիչների սպանություններին, նախկինի պես կողմ է բանակցություններին և պատրաստ է հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

«Ես ցանկանում եմ կանգնեցնել պատերազմը և ավարտել այն։ կա դիվանագիտական ճանապարհ, կա ռազմական ճանապարհ։ Ցանկացած առողջ մարդ միշտ ընտրում է դիվանագիտական ճանապարհը», – նշել է Ուկրաինայի նախաագահը։

Միաժամանակ, նա խոստացել է Ուկրաինայի վերահսկողության տակ վերադարձնել պատերազմի ընթացքում ռուսական բանակի գրաված տարածքները․ – «Հենց որ մենք ավելի շատ զենք ունենանք, կգնանք առաջ և կվերադարձնենք մեր տարածքները։ Եվ դա տասը տարի հետո՛ չի լինի»։

Զելենսկու վկայությամբ՝ նույն օրը Օդեսայում հրթիռակոծության հետևանքով զոհվածների թիվը հասել է 8-ի, որոնցից մեկը՝ երեք ամսական երեխա։

Ուկրաինայի նախագահը հայտնել է, որ ապրիլի 24-ին՝ առաջին անգամ պատերազմի սկսվելուց ի վեր, Կիև կժամանեն Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը։

Աղբյուրը՝ Azatutyun.am:

Թիվ 1

Recent Posts

Կրակոցներ չկան, ոչ ոք չի վիրավորվում, ոչ ոք չի մահանում․ Ալիև

Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…

13 hours ago

դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ․ փաստաբան

ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…

14 hours ago

Չի կարող լինել վարչապետի թեկնածու. ջախջախիչ պարտություն են տանելու. Սիմոնյանը՝ Կարապետյանին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…

16 hours ago

Ցանկացած պարագայում ՀՀ-ի շահն ենք պաշտպանելու. Գևորգ Պապոյան

Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…

17 hours ago

Փաշինյանի և Ալիևի «մարդկային եղբայրության» շնորհիվ 120,000 ղարաբաղցիներ փախստական ​​են դարձել. Զատուլին

Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…

17 hours ago

Բոլորն էլ վերադառնալու են. Ալեն Սիմոնյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…

19 hours ago