Լրահոս 24/7

ԵԽԽՎ հայկական պատվիրակությունը Ստրասբուրգում հարգանքի տուրք է մատուցել

ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամները Ստրասբուրգում` հայկական խաչքարի մոտ, հարգել են Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

Այս մասին հայտնել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ հրապարակելով լուսանկարներ:

«Այսօր Ստրասբուրգում հայկական խաչքարի մոտ Ստրասբուրգի քաղաքապետ Ժանն Բարսեղյանի և ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արման Խաչատրյանի հետ ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամներով հարգեցինք Օսմանյան Թուրքիայում իրականացված Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը։

Այլևս երբեք չպիտի թողնենք, որ մեզ հետ տեղի ունենա նման բան։ Այլևս երբեք չպիտի հայերը սպանվեն հայ լինելու համար։ Այլևս երբեք չպիտի դառնանք անմեղ զոհ, քավության նոխազ կամ մանրադրամ։

Մենք պիտի որոշենք մեր տեղը, մեր դերը, մեր ճակատագիրը՝ մեր ազատ երկրով ու մեր անկախությամբ, մեր պաշտպանունակությամբ ու դիվանագիտությամբ, մեր ճկունությամբ ու համառությամբ։ Ու այս նպատակին հասնելու համար անելու ենք ամեն ինչ տարածաշրջանում մեր շուրջ կայուն ու խաղաղ միջավայր ստեղծելու համար»,-գրել է Ռուբինյանը։

Թիվ 1

Recent Posts

Ոստիկանությունը զգուշացնում է զերծ մնալ հասարակական կարգի խախտումներից

Հոկտեմբերի 2-ին կայանալիք հավաքի մասնակիցներին և կազմակերպիչներին հորդորում ենք զերծ մնալ հասարակական կարգի խախտմանն ուղղված…

56 seconds ago

Պատերազմները կավարտվեն, երբ ԱՄՆ-ն և եվրոպական երկրները հեռանան մեր տարածաշրջանից․ Խամենեի

Տարածաշրջանի խնդիրների հիմքում ընկած են Միացյալ Նահանգները և եվրոպական որոշ երկրներ: Այս մասին Իրանի գերագույն…

5 mins ago

Գանտահարյանը մանրամասներ ներկայացրեց Լիբանանից՝ տագնապալի համարելով ստեղծված իրավիճակը

Միջազգայնագետ, Բեյրութում հրատարակվող «Ազդակ» օրաթերթի խմբագիր Շահան Գանտահարյանը տագնապալի է համարում Լիբանանում և տարածաշրջանում ստեղծված…

8 mins ago

«Չգիտեմ՝ ինչ պատճառներով է Ադրբեջանը հապաղում ստորագրել». Միրզոյան

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն Ադրբեջանին մեղադրել է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում հապաղելու մեջ։…

10 mins ago

«Հայ հասարակության մոտ հիասթափություն կա ՌԴ-ից». նախարար

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Վարշավայի անվտանգության համաժողովում անդրադարձել է հայ-ռուսական հարաբերություններին։ «Գաղտնիք չէ այլևս, որ…

31 mins ago

Հիմա էլ ով չի ծուլանում, իրեն բանից անտեղյակ է ներկայացնում, բոլորի հետ «Ղարաբաղի ողբ» ողբում. Աթանեսյան

Հայաստանի ու Արցախի խորհրդարանների նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը գրել է «Հիմա էլ ով չի ծուլանում,…

48 mins ago