Հասարակություն

Հիմա էլ ով չի ծուլանում, իրեն բանից անտեղյակ է ներկայացնում, բոլորի հետ «Ղարաբաղի ողբ» ողբում. Աթանեսյան

Հայաստանի ու Արցախի խորհրդարանների նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը գրել է

«Հիմա էլ ով չի ծուլանում, իրեն բանից անտեղյակ է ներկայացնում, բոլորի հետ «Ղարաբաղի ողբ» ողբում: Լսեք, հա՞: Դուք չե՞ք մի գիշերում «Ազատ հայրենիք» խուժանակցություն ստեղծել եւ 2005թ. պառլամենտի ընտրություններում նրան միանգամից երկրորդ տեղ կցագրել: Դուք չե՞ք 2007-ին «Ազատ հայրենիքի» հետ նախագահի միասնական թեկնածու առաջադրել, եւ Ստեփանակերտի քաղաքական համակարգը դարձրել իմպոտենտ-ներքինացված:

Դուք չե՞ք 2017-ին ԼՂՀ սահմանադրական կարգը տապալել, տասը տարի պաշտոնավարած երրորդ նախագահին եւս երեք տարվա լիազորություններ շնորհել: Անում էիք՝ հինգ տարով միապետ կարգեիք, ինչու՞ հենց մինչեւ 2020թ. մայիս պիտի նա մնար: Արայիկ Հարությունյանը լուսնից չի իջել, ձեզնից մեկն է, բայց 2019-ին կողմ էր, որ Սամվել Բաբայանը նախագահի թեկնածու գրանցվի, կողմ էր իր եւ նրա արդար մրցակցությանը:

Դուք եք ձախողել այդ հնարավորությունը: Որովհետեւ էդ մրցակցությունից մեկը՝ հաղթած, մյուսը պարտված չէր դուրս գալու, կազմավորվելու էր քաղաքական տանդեմ, կոալիցիա, ձեւավորվելու էր հանրային առողջ կոնսոլիդացիա: Էդ ֆոնին դուք մնալու էիք նույնիսկ լուսանցքից դուրս: Կարգի բերեք ձեզ եւ մի ստիպեք ավելին ասել: Ձեր լեզվով ասած՝ «առայժմս»:

Թիվ 1

Recent Posts

Հութիները թևավոր հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ

Եմենի հութի ապստամբները թևավոր հրթիռներով հարվածներ են հասցրել Իսրայելի ռազմական օբյեկտներին, չորեքշաբթի ասել է շարժման…

5 mins ago

Գրիգոր Մինասյանն ազատվել է արդարադատության նախարարի պաշտոնից

Գրիգոր Մինասյանն ազատվել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնից. նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագիրը։ «Հիմք…

12 mins ago

Լևոն Սահակյանն ընտրվեց ՀՀ-ի կենտրոնական բանկի խորհրդի անդամ

Ազգային ժողովը 60 կողմ ձայնով Հայաստանի կենտրոնական բանկի խորհրդի անդամ ընտրեց Լևոն Սահակյանին: Քվեարկությանը մասնակցել…

27 mins ago

Միրզոյանն անդրադարձել է Մերձավոր Արևելքում իրավիճակի սրմանը

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է Մերձավոր Արևելքում իրավիճակի սրմանը՝ Իրանի կողմից Իսրայելի…

36 mins ago

Հոլանդը դարձել է աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստը

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը դարձել է աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստը Transfermarkt-ի տվյալներով։ Հեղինակավոր…

45 mins ago

Ամերիկայում «Հելեն» փոթորիկի զոհերը հասել են 166-ի

ԱՄՆ-ի հարավ-արևելյան վեց նահանգներում մոլեգնող «Հելեն» փոթորիկն արդեն 166 մարդու կյանք է խլել և իր…

56 mins ago