Լրահոս 24/7

Մոսկվան նոտա է հղել ԱՄՆ-ին՝ պահանջելով դադարեցնել զենքի մատակարարումը Կիևին

Ռուսաստանը նոտա է հղել Միացյալ Նահանգներին՝ պահանջելով դադարեցնել Ուկրաինային զենքի մատակարարումը։ Այս մասին “Россия-24” հեռուստաալիքին հայտնել է Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը։

«800 միլիոն դոլար՝ այս գումարի չափով Վաշինգտոնը զենք կմատակարարի Կիևին: Սա հսկայական թիվ է, դա չի նպաստում իրավիճակի դիվանագիտական լուծում գտնելուն», – “Интерфакс”-ի փոխանցմամբ՝ ասել է դեսպանը։

Անտոնովի խոսքով՝ ամերիկյան զենքի մատակարարումը Ուկրաինա «փորձ է՝ բարձրացնելու խաղադրույքները, է՛լ ավելի սրելու իրավիճակը, տեսնելու ավելի շատ կորուստներ»:

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը կիրակի օրը Կիևում հանդիպել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ և երկրին հավելյալ ռազմական օգնություն են խոստացել 713 մլն դոլարի չափով։

Թիվ 1

Recent Posts

Էդմոն Մարուքյանն արձագանքում է ՍԴ որոշմանը

Սահմանադրական դատարանն օրերս քննել ու որոշել է, որ սահմանազատման կանոնակարգը համապատասխանում է Սահմանադրությանը։ Կից տեսանյութում…

6 mins ago

ԱԺ-ն քննարկել է ԿԲ խորհրդի անդամի թեկնածությունը

Ազգային ժողովը հոկտեմբերի 1-ի հերթական նիստում քննարկել է Կենտրոնական բանկի խորհրդի անդամի ընտրության հարցը: ԱԺ…

37 mins ago

Տեղադրվել են նոր արագաչափեր ու տեսախցիկներ

ՆԳՆ ոստիկանության Ճանապարհային ոստիկանության ծառայությունը տեղեկացնում է, որ հաշվի առնելով ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի…

41 mins ago

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կողմ է ՌԴ-ին հարվածելու համար արևմտյան զենք օգտագործելուն

ՆԱՏՕ-ի նորանշանակ գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ պաշտպանում է Ռուսաստանի խորքերին հարվածելու համար…

44 mins ago

ԿԽՄԿ-ն տեսակցել է Բաքվում պահվող հայերին

«Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները Բաքվում սեպտեմբերին տեսակցել են բոլոր պահվող հայերին, որոնց անունները հաստատել…

55 mins ago

Մոսկվան Իսրայելին կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները

Ռուսաստանը կոչ է անում Իսրայելին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լիբանանում՝ տարածաշրջանի համար սարսափելի հետևանքներից խուսափելու…

1 hour ago