Լրահոս 24/7

Իրենց հայրենիքի փրկիչ հռչակածները մինչ այժմ չեն պատասխանել` ինչպես են Շուշի ու Հադրութ վերադարձնելու․ Չախոյան

«ԱԺ արտահերթ ընտրություններից դեռևս մեկ տարի չի անցել, իսկ ընդդիմությունն էլի փողոցում է։ Վերնագիրը դրել են, թե հայրենիք են փրկում, իսկ իրական նպատակը՝ բնականաբար իշխանափոխությունն է։

Աշխահում և տարածաշրջանում ստեղծված բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում արմատական ընդդիմությունն ամեն ինչ արել է և շարունակում է անել պետության հիմքերը թուլացնելու, ներքաղաքական իրադրությունը լարելու համար։

Այն, որ իշխանափոխության հարցում չեն հաջողելու, դա միանշանակ է, բայց որ փորձում են ջուր պղտորել, ապակայունացնել երկիրը՝ դա փաստ է։

Ասում են, Շուշի ու Հադրութ են հետ բերելու։

Իրենց հայրենիքի փրկիչ հռչակածները մինչ այժմ չեն պատասխանել գոնե այն հարցին թե ինչպես են Շուշի ու Հադրութ վերադարձնելու։

Պարզ է չէ՞, որ ոչ ոք մեզ սկուտեղի վրա Շուշի ու Հադրութ չի վերադարձնելու։ Բայց իրենց հայրենիքի փրկիչ հռչակածները կամ խիզախություն չունեն, կամ էլ անազնիվ են հանրության հետ, որ գոնե հայտարարեն, թե պատերազմով են պատրաստվում հարց լուծել»,- գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը։

Թիվ 1

Recent Posts

Ազդարարման դեպքերի քանակն աճել է 10 անգամ

Ազդարարման համապետական արշավի շրջանակներում՝ ավելի քան 300 ՏԻՄ ներկայացուցիչների հետ անցկացվել են իրազեկման միջոցառումներ ՀՀ…

4 mins ago

Անդրեասյանը հանդիպել է «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակիցներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է 2024-2025 թթ. «Սփյուռքի…

19 mins ago

Բարձր է գնահատվել Իրանի դիրքորոշումը` Հայաստանի տարածքային ամբողջականության և սահմանների անքակտելիության վերաբերյալ

Հայաստանի համար Իրանը եղել եւ մնում է առանձնահատուկ գործընկեր, որն իր հավասարակշռված քաղաքականությամբ նպաստում է…

37 mins ago

Զրահաբաճկոնների գնումը պայմանավորված է ՔԿ-ի զինվորական քննչական գլխավոր վարչության գործունեության առանձնահատկություններով. Գոռ Աբրահամյան

Առանձին լրատվամիջոցներ, առանց հարկ համարելու իրավասու մարմնից՝ ՀՀ քննչական կոմիտեից, անհրաժեշտ ճշտումներ կատարելու, ՀՀ քննչական…

51 mins ago

Իրանի հետ Հայաստանի հարաբերությունների շարունակական զարգացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի առաջին տեղակալ Մոհամմադ Ռեզա Արեֆին: Վարչապետը…

59 mins ago

«Իրանը պատրաստվում է բալիստիկ հրթիռներով հարվածել Իսրայելին». Սպիտակ տուն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարծում է, որ Իրանը պատրաստվում է բալիստիկ հրթիռներով հարվածել…

1 hour ago