ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆինլանդիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Կիրստի Նարինենին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից:
Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:
Կողմերը քննարկել են կրթության ոլորտին առնչվող երկկողմ համագործակցության ծրագրեր:
Ողջունելով դեսպանին՝ նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ ֆինական կրթության մոդելի արդյունքները տպավորիչ են, փորձը՝ հետաքրքրության արժանի:
Ընդգծելով, որ ինքը Հայաստանում է գտնվում Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ՝ դեսպանը փաստել է, որ ֆինական կողմը ոչ ֆորմալ կրթության ձևաչափով Հայաստանում մի շարք զարգացման ծրագրերի նախաձեռնություններ ունի՝ Ֆինլանդիայի ոլորտային կազմակերպությունների հետ համագործակցությամբ:
Հայկական կողմն առաջարկել է փոխհամագործակցության ծրագրեր միջին մասնագիտական և բարձրագույն կրթության ոլորտներում, մասնավորապես՝ ուսանողների և հետազոտողների փոխանակման, մանկավարժական կրթության բնագավառում համատեղ հետազոտական ծրագրեր:
Նախարարը նշել է, որ կրթության համակարգը Կառավարության ուշադրության կենտրոնում է, ոլորտին առաջնային տեղ է տրված Կառավարության ծրագրում:
«Կառավարության ծրագրով մինչև 2026 թվականը նախատեսվում է 500 մանկապարտեզի և 300 դպրոցի կառուցում: Այդ ծրագրի իրագործումն արդեն մեկնարկել է»,- նշել է Վահրամ Դումանյանը և տեղեկացրել, որ բոլոր դպրոցներն ապահովվելու են նոր գույքով և առարկայական լաբորատորիաներով՝ ԲՏՃՄ (STEM) առարկաների ուսուցման որակի բարձրացման նպատակով:
Հանդիպման ընթացքում ներկայացվել են ֆինական կրթության փորձի գործնական օրինակներ:
Նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ Հայաստանում այժմ ընթացող հանրակրթական բարեփոխումների համատեքստում ֆինական փորձը կարող է դիտարկվել Հանրակրթության պետական չափորոշչի փորձարկման և ներդրման շրջանակում: Նա նաև առաջարկել է իրականացնել փոխհամագործակցության ծրագրեր գիտության, սպորտի և երիտասարդության բնագավառներում:
«Ամեն անգամ, երբ ԱՄՆ-ում եւ Իսրայելում հաղթում է ուժեղ աջական առաջնորդը, ձախ խորքային պետությունն օգտագործում…
Մարտի 20-ին Երևանում կայացավ ՈւԵՖԱ Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆ փուլի Հայաստան-Վրաստան հանդիպումը: Մեր ընտրանին զիջեց…
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը,…
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են 2025 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում: 5 խաղափուլից հետո գրոսմայստերներ…
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել Խորհրդարանների նախագահների «Ժողովրդավարության պաշտպանություն» թեմայով եվրոպական համաժողովում։…
Եվրասիական տնտեսական միությունից Հայաստանի հնարավոր դուրս գալը Եվրամիությանը միանալու շուրջ բանակցությունների փուլում կարող է զգալի…