Ամերիկացի միլիարդատեր և նորարար Իլոն Մասքը և Twitter Inc-ը համաձայնեցրել են գործարքը, որով մեծահարուստը 44 միլիարդ դոլարով գնում է ընկերությունը:
Նախորդ օրերին Tesla և SpaceX ընկերությունների սեփականատեր Մասքը մի քանի անգամ պնդել է, որ միլիոնավոր օգտատերեր ունեցող Twitter-ի աշխատանքի որակը և արդյունավետությունը բարձրացնելու համար անհապաղ անհրաժեշտ է մասնավորեցում, որը թույլ կտա ինստիտուցիոնալ լուրջ վերակառուցում իրականացնել:
Twitter-ը վերջին ժամանակաշրջանում ճնշման տակ է հայտնվել և սկսել է բանակցությունները Մասքի հետ, վերջինս առաջարկել է 54 դոլար 20 սենթ մեկ բաժնետոմսի համար՝ ասելով, թե դա իր «վերջին լավագույն առաջարկն է»: Սակայն հայտնի չէ, թե արդյոք դա է Twitter-ի մեկ բաժնետոմսի վերջնական գինը:
Twitter-ը 2006 թվականին ստեղծել է Ջեք Դորսին, սոցցանցն այսօրվա դրությամբ ունի ավելի քան 330 միլիոն ակտիվ օգտատեր: Այս գործարքով ավարտվում է Twitter-ի՝ որպես հանրային ընկերություն գործունեությունը:
«Ազատ խոսքը գործող ժողովրդավարության հիմքն է, իսկ Twitter-ը թվային հարթակ է, որտեղ քննարկվում են մարդկության ապագայի համար կենսական նշանակության հարցեր», – ասվում է Իլոն Մասքի հայտարարության մեջ:
Twitter-ի բաժնետոմսերի գինը 6 տոկոսով աճել է ընկերության և Իլոն Մասքի համաձայնության մասին պաշտոնական հաղորդումից հետո:
Աղբյուրը՝ Azatutyun.am
Ստեփանավանի, Դիլիջանի, Ճամբարակի, Գավառի, Հրազդանի, Աշոցքի և Ախուրյանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Միջպետական և հանրապետական…
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է և սպասում է ստորագրման, հայտարարել է…
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բրազիլիա։ Կայացել է Հայաստանի ԱԳ նախարար…
Այս պահին տեղի է ունենում Միացյալ Նահանգների և Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վոլոդիմիր Զելենսկու…
Ռուսաստանն ու Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են անցկացրել, որի շրջանակներում ուկրաինական գերությունից վերադարձել է 175 ռուս…
Եվրամիությունը մտադիր չէ դադարեցնել Ուկրաինային զենքի մատակարարումը, չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանը դա դիտարկում է…