Լրահոս 24/7

Մայիսի 1-ից Beeline-ը ՀՀ-ում կփոխարինվի Team Telecom Armenia նոր ապրանքանիշով

Telecom Armenia-ն ավարտում է վերաբրենդավորման գործընթացը, որը մեկնարկել էր «Վեոն Արմենիա»-ի (ապրանքանիշը՝ Beeline) 100%  բաժնետոմսերը ձեռք բերելուց հետո։ Մայիսի 1-ից Beeline ապրանքանիշը դուրս կգա Հայաստանում գործածությունից,  իսկ Team Telecom Armenia-ն, օգտագործելով առաջին կապի օպերատորի հարուստ փորձը, կշարունակի ու առավել ակտիվ քայլերով կմտնի իր ռազմավարական ծրագրերի գործնական փուլ։

Վերաբրենդավորմանը զուգահեռ ընկերությունը սկսել է տարածաշրջանում եզակի՝ 25 Գբ/վ արագությամբ 25G-PON տեխնոլոգիայով NGN (Next Generation Network) ցանցի կառուցումը: NGN ցանցը արդեն հասանելի է Երևանի Դավթաշեն և Արաբկիր համայքներում, Քաջարան և Ջերմուկ քաղաքներում, ինչպես նաև Գնդեվազ գյուղում։  Բացի այս, վերջին ամիսների ընթացքում Team-ը 4G ծածկույթ է ստեղծել 14 քաղաքներում և 65 համայնքներում՝ 4G տեխնոլոգիան ներդնելով մոտ 80 գործող կայաններում և ստեղծելով տասնյակ արդիական բջջային կայաններ։ Առաջիկայում նոր NGN ցանցին կմիացվեն Հայաստանի ողջ տարածքում գործող բջջային կայանները, ինչի շնորհիվ զգալիորեն կբարելավվի նաև շարժական կապի որակը։

2020 թվականի հոկտեմբերի 29-ին, Team-ի հիմնադիրներ Հայկ և Ալեքսանդր Եսայանյանների և «Վեոն Արմենիա»-ի միջև գործարքի արդյունքում, հեռահաղորդակցության ոլորտում ամենամեծ ընկերություններից մեկը կրկին դարձավ հայկական։

Թիվ 1

Recent Posts

Երկու կողմերի երկարաժամկետ շահերը կապահովվեն. Մոհհամադ Ռեզա Արեֆ

Հայաստանում բնակվող իրանցիները պետք է փորձեն երկարաժամկետ տեսանկյունից առաջ տանել երկու երկրների միջև փոխգործակցությունը. Երևանի…

2 mins ago

ԱՀԿ-ն կոչ է արել երկրներին սահմանափակել սմարթֆոնների օգտագործումը

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) աշխարհի երկրներին կոչ է անում դիտարկել սմարթֆոնների օգտագործման սահմանափակումների հնարավորությունը ծխախոտի…

7 mins ago

Քննարկվել են այլընտրանքային հումքի ձեռքբերման հեռանկարները

Հոկտեմբերի 2-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը պետություն-մասնավոր հատված երկխոսության հարթակի շրջանակներում ընդունել է ադամանդագործության…

20 mins ago

Ադրբեջանն այնքան էլ հակված չէ խաղաղության պայմանագիր ստորագրելուն․ վարչապետ

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին․ «Էն, որ Ադրբեջանը…

32 mins ago

Մենք պետություն ունենալու շանս ենք ստացել. Փաշինյան

Ղարաբաղի հարցը հենց իր էության մեջ թոկի ձևով, Հայաստանի վզին գցած պարանի գործառույթով են օգտագործել…

37 mins ago

Վարչապետը մեկնաբանել է ՄԱԿ-ում իր ելույթը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում ունեցած ելույթին, որտեղ կոչ…

42 mins ago