Լրահոս 24/7

ԱՀԿ-ն կոչ է արել երկրներին սահմանափակել սմարթֆոնների օգտագործումը

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) աշխարհի երկրներին կոչ է անում դիտարկել սմարթֆոնների օգտագործման սահմանափակումների հնարավորությունը ծխախոտի արտադրանքի օգտագործման արգելքի նման։

Կազմակերպությունը դա պատճառաբանել է նրանով, որ խաղերի և սոցիալական ցանցերի պատճառով եվրոպացի դեռահասների շրջանում հոգեկան առողջության խնդիրներն աճում են:

Այս դիրքորոշումը ներկայացրել է ԱՀԿ-ի ազգային ռազմավարությունների և առողջապահության համակարգերի բաժնի տնօրեն Նատաշա Ազոպարդի Մուսկատը POLITICO-ի եվրոպական հրատարակությանը տված հարցազրույցում։

Ըստ նրա՝ դեռահասների վրա տեխնոլոգիաների բացասական ազդեցության դեմ պայքարի միջոցների օրինակ կարող են դառնալ սմարթֆոն ունեցող անձանց տարիքային սահմանափակումը, սարքերի գների վերահսկումը, ինչպես նաև որոշակի վայրերում դրանց օգտագործման արգելումը՝ հասարակական վայրերում ծխելու արգելքի նման։

«Գուցե, մենք պետք է մտածենք այն մասին, թե որտեղ է նպատակահարմար թվային սարքերի օգտագործումը, և գուցե, նաև ժամանակն է մտածելու, թե որ վայրերում որոշակի թվային սարքեր չպետք է օգտագործվեն, – ասել է նա:

Թիվ 1

Recent Posts

Ամերիկյան մամուլը գրում է Իրանի կողմից Իսրայելի ռազմաօդային հենակայան ոչնչացնելու մասին

Ամերիկյան The Military Watch Magazine հանդեսը հաստատել է, որ Իրանի արձակած բալիստիկ հրթիռները խոցել են…

24 mins ago

Իրանն Իսրայելի դեմ հրթիռային հարձակամումը հիմնավորում է ինքնապաշտպանության իրավունքով

Չնայած Իրանի հասցեին եվրոպական երկրների կոշտ հայտարարություններին, հոկտեմբերի 2-ին Իսլամական հանրապետության արտաքին գործերի նախարար Աբաս…

35 mins ago

Երկու պայթյուն Կոպենհագենում Իսրայելի դեսպանատան մոտ

Կոպենհագենի ոստիկանությունը հայտնել է, որ չորեքշաբթի լուսադեմին երկու պայթյուն է տեղի ունեցել Իսրայելի դեսպանատան մոտ,…

55 mins ago

Գուտերեշը դատապարտել է Իրանի հրթիռային հարձակումը Իսրայելի վրա

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը դատապարտել է Իրանի հարձակումն Իսրայելի վրա՝ ասելով, որ նման գործողությունները…

1 hour ago

Թումանյան փողոցը միակողմանի փակ կլինի

Ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հոկտեմբերի 2-ից մինչև նոյեմբերի 15-ը՝ ժամը 23:00-ից 07:00-ն փուլ առ փուլ՝ միակողմանի…

1 hour ago

Իրանի նախագահը կայցելի Կատար

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կմեկնի Կատար՝ մասնակցելու «Ասիական համագործակցության երկխոսության» անդամների նիստին։ Նրա այցը տեղի…

2 hours ago