Լրահոս 24/7

Լ․ Օսթինը հավատում է Ուկրաինայի հաղթանակին

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը Գերմանիայի Ռամշտեյն ավիաբազայում ավելի քան չորս տասնյակ երկրների պաշտպանական բնագավառի ներկայացուցիչների հետ բանակցություններ է վարում Ուկրաինային ռազմական օգնությունը շարունակելու հարցով։

Օսթինը համոզմունք է հայտնել, որ Ուկրաինան կարող է հաղթել Ռուսաստանի սկսած պատերազմում։ «Ուկրաինան հստակ հավատում է, որ կարող է հաղթել պատերազմում, ինչպես և այստեղ գտնվող յուրաքանչյուրը»,- ասել է նա։

Հանդիպման բաց հատվածում մինչ լրագրողներին կխնդրեին հեռանալ դահլիճից, պենտագոնի ղեկավարն իր ելույթում ասել է, որ անհրաժեշտ է օգնել Ուկրաինային։

«Ուկրաինան հաղթելու համար մեր օգնության կարիքն ունի այսօր, և նրանք մեր օգնության կարիքը կունենան նաև պատերազմից հետո։ Ուկրաինայի իմ ընկերնե՛ր, մենք գիտենք որքան ծանր է ձեզ համար, և դուք պետք է իմանաք, որ մենք բոլորս կանգնած ենք ձեր թիկունքին։ Դրա համար ենք մենք այսօր այստեղ՝ ամրապնդելու Ուկրաինայի ժողովրդավարության զինանոցը»,- ասել է նա։

Աղբյուրը՝ Azatutyun.am:

Թիվ 1

Recent Posts

Պատերազմները կավարտվեն, երբ ԱՄՆ-ն և եվրոպական երկրները հեռանան մեր տարածաշրջանից․ Խամենեի

Տարածաշրջանի խնդիրների հիմքում ընկած են Միացյալ Նահանգները և եվրոպական որոշ երկրներ: Այս մասին Իրանի գերագույն…

23 seconds ago

Գանտահարյանը մանրամասներ ներկայացրեց Լիբանանից՝ տագնապալի համարելով ստեղծված իրավիճակը

Միջազգայնագետ, Բեյրութում հրատարակվող «Ազդակ» օրաթերթի խմբագիր Շահան Գանտահարյանը տագնապալի է համարում Լիբանանում և տարածաշրջանում ստեղծված…

3 mins ago

«Չգիտեմ՝ ինչ պատճառներով է Ադրբեջանը հապաղում ստորագրել». Միրզոյան

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն Ադրբեջանին մեղադրել է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում հապաղելու մեջ։…

6 mins ago

«Հայ հասարակության մոտ հիասթափություն կա ՌԴ-ից». նախարար

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Վարշավայի անվտանգության համաժողովում անդրադարձել է հայ-ռուսական հարաբերություններին։ «Գաղտնիք չէ այլևս, որ…

26 mins ago

Հիմա էլ ով չի ծուլանում, իրեն բանից անտեղյակ է ներկայացնում, բոլորի հետ «Ղարաբաղի ողբ» ողբում. Աթանեսյան

Հայաստանի ու Արցախի խորհրդարանների նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը գրել է «Հիմա էլ ով չի ծուլանում,…

43 mins ago

Փողերի լվացման դեպքով քրեական վարույթն ուղարկվել է դատարան

Դատախազը 2024 թվականի հոկտեմբերի 1-ին հաստատել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգություն, ապօրինի իրացում և…

49 mins ago