Լրահոս 24/7

Ն․ Մկրտչյանը մասնակցել է Հնդկաստանի հովանու ներքո կազմակերպված «Raisina Dialogue» միջազգային համաժողովին

Հնդկաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հովանու ներքո գործող «Observer Research Foundation»-ի (ORF) հրավերով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Նյու-Դելիում մասնակցել է Raisina Dialogue միջազգային համաժողովին։ ORF-ի կազմակերպած քննարկմանը ներկա են եղել տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ՝ վարչապետներ, նախարարներ, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ և այլք։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ նախարար Նարեկ Մկրտչյանն իր ելույթում անդրադարձել է թվային դարաշրջանի զարգացմամբ պայմանավորված փոփոխություններին, տեխնոլոգիական ապագայի մարտահրավերներին ու հնարավորություններին՝ ներկայացնելով այս ուղղությամբ Հայաստանի աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում առկա խնդիրներն ու նախատեսվող բարեփոխումները։ Վերջինս մասնավորապես խոսել է հեռավար ձևաչափով աշխատողների համար ոլորտում առկա ոչ լիարժեք կարգավորումների, անհատական պայմանագրերով արտերկրում գրանցված ընկերություններում աշխատող և հարկեր չվճարող անձանց, վերջիններիս չհայտարարագրվող եկամուտների և մի շարք այլ հարցերի շուրջ։ 

Որպես խնդիրների կարգավորման առաջին քայլ՝ նախարարը նշել է օրենսդրական փոփոխությունների իրականացման անհրաժեշտությունը, որը հնարավորություն կստեղծի հստակեցնել աշխատանքային հարաբերությունների և թվային հարթակի աշխատանքի բնույթը, սահմանել տվյալ տիրույթում աշխատողների իրավունքներն ու պարտականությունները՝ այդ գործընթացում ներգրավվելով նաև արհմիություններին։

Այս համատեքստում Նարեկ Մկրտչյանը խոսել է նաև եղած խնդիրների շուրջ Հնդկաստանի Հանրապետության աշխատանքի, զբաղվածության և շրջակա միջավայրի նախարար Բհուպենդեր Յադավի հետ ձեռք բերած պայմանավորվածությունների մասին՝ միաժամանակ շեշտելով, որ Հնդկաստանն այն քիչ երկրներից է, որն արդեն իսկ ներդրել է  ոլորտի կարգավորմանն ուղղված մի շարք համակարգեր։

Ամփոփելով ելույթը՝ նախարարը շեշտել է թվային դարաշրջանի ընձեռած հնարավորության օգտագործման կարևորությունն ու ընդգծել անհրաժեշտ քայլերի ձեռնարկումն արժանապատիվ աշխատանքային պայմաններ ապահովելու ուղղությամբ

Թիվ 1

Recent Posts

Դպրոցներում «Վերջին դաս» միջոցառումները կկազմակերպվեն կրթամշակութային բովանդակությամբ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝…

12 minutes ago

Թուրքիան կշարունակի անվտանգություն ապահովել Սև ծովում․ Ֆիդան

Թուրքիան մտադիր է շարունակել աշխատանքը Սև ծովում նավարկության անվտանգության ապահովման հարցերով։ Այս մասին Անկարայում Ռուսաստանի…

29 minutes ago

Չինաստանի և ՌԴ-ի հարաբերություններն ուղղված չեն երրորդ կողմի դեմ

Չինաստանի և Ռուսաստանի հարաբերություններն ուղղված չեն որևէ երրորդ կողմի դեմ և ենթակա չեն արտաքին ազդեցության․…

42 minutes ago

Մեծապես կարևորում ենք Էստոնիայի հետ հարաբերությունների զարգացումը. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էստոնիայի Հանրապետության վարչապետ Կրիստեն Միհալին ազգային տոնի՝ Անկախության…

58 minutes ago

Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները հանդիպում են ունեցել

Ժնևում տեղի է ունեցել Հայաստանի ու Իրանի արտգործնախարարների հանդիպումը։ Արարատ Միրզոյանն ու Աբաս Արաղչին հանդիպել…

1 hour ago

ftNFT ֆիջիթալ սփեյսում հեղինակներ Ավետ Բարսեղյանը և Արամ Ավետիսը ստեղծել են առաջին NFT գրական տողերը

Ս.թ. փետրվարի 18-ին՝ գրքի տոնին ընդառաջ, ftNFT ֆիջիթալ սփեյսում հայ ժամանակակից հեղինակներ Ավետ Բարսեղյանը և…

1 hour ago