Լրահոս 24/7

Առաջարկելու եմ, որ քննիչ հանձնաժողովը զինվորներից տեղեկանա՝ ովքեր են իրենց ասել, թե «հողերը տալու են». Ալեքսանյան

«Երեկ լսեցի պատերազմում զոհված հերոսների ծնողներից մի քանիսի ելույթը ընդդիմադիրների ցույցի ժամանակ։ Կարմիր թելով անցնում էր միտքը․ «Տղաս ասաց, որ իրեն ասել են, որ Նիկոլը հողերը տվել ա, կռվելն իմաստ չունի»։ Ու նման պնդում անում են նաև շատ ողջ մնացած տղաներ, պնդում են, որ իրենց ևս փորձել են համոզել դրանում, շատ դեպքերում հաջողել են, շատ դեպքերում՝ ոչ։

Պատրաստվում եմ առաջարկել, որպեսզի քննիչ հանձնաժողովը լսի բոլոր նման պնդում անող տղաներին, քննի , թե ումից են լսել այդ պնդում, ո՞վ է տարել այդ դավաճանական քարոզը պատերազմի ժամանակ, ու՞մ հարազատը՝ եղբայրը, որդին, բարեկամը, ու փորձել հասկանալ, թե այդ քարոզը տարածների հարազատներն ու բարեկամները կամ ինքն անձամբ, օրինակ՝ նոյեմբերի 9-ին եղե՞լ է շնեքեր գրավող խմբի մեջ, հիմա ներգրավվա՞ծ են ընդդիմության «ազգափրկման» շարժման մեջ։

Էս ամենի սարսուռը նրանում է, որ նույն դավաճանական քարոզով, որով փորձել են խաբել ու պարտության ու կորուստների տանել տղաներին, հիմա նույն քարոզը անում են այդ տղաների ծնողների մեջ։

Ցանկացած մեկը, ով պատերազմի ժամանակ փորձել է զինվորին համոզել, որ վարչապետը կամ ուրիշ մեկը հողերը տվել է, կռվելն իմաստ չունի կա՛մ վարձատրվել է Ադրբեջանի կողմից, կա՛մ վարձատրվել է մի ուրիշ կենտրոնից, որը գտնում էր, որ պատերազմում Հայաստանի պարտությունը իր համար պատուհաններ է բացում։ Ու բոլոր նմանները պիտի պատասխան տան»,- գրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։

Թիվ 1

Recent Posts

Դեսպան Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի նախագահին

Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլային:…

6 minutes ago

2486 քաղաքացի ստացել է 232 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում գրել է. «Հունվարի 1-ից մինչև օրս Համընդհանուր հայտարարագիր…

26 minutes ago

Հայաստանի մարտահրավերների մեծ մասը դեռևս մնում է չլուծված. ԱԳ նախարար

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի 58-րդ նստաշրջանի բարձրաստիճան…

44 minutes ago

Ֆրանսիան փակո՞ւմ է Հայաստանի ներքաղաքական բանավեճն ու արձագանքո՞ւմ Արցախյան հակամարտության վերաբերյալ ադրբեջանա-ռուսական կեղծիքին

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին բացառիկ հարցազրույց է տվել «Ռադիոլուրին» և պատասխանել մի շարք…

56 minutes ago

Այս տարի արդեն ՀՀ է ներմուծվել շուրջ 5000 էլեկտրական ավտոմեքենա

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 24.11.2023թ. N 134 որոշմամբ ԱՏԳ…

1 hour ago

Մակրոնը Թրամփին առաջարկելու է եվրոպական ուժեր ուղարկել Ուկրաինա

Politico-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահը մտադիր է Թրամփին ներկայացնել Ուկրաինայում մոտ 30 հազարանոց եվրոպական զորք տեղակայելու…

2 hours ago