

Վերոնայի ամենավառ և ամենահայտնի տեսարժան վայրերից մեկը Արենա դի Վերոնան է՝ ամենամեծ բաց թատրոնը։ Այս թատրոնն արժե այցելել հենց միայն պատմության համար. Արենա դի Վերոնան կառուցվել է մոտ 30 մ.թ.։
Սա աշխարհի ամենահին և գործող թատրոններից մեկն է, որը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: Նախկինում այստեղ տեղի էին ունենում գլադիատորական կռիվներ ու մարտեր ցլերի հետ, մրցաշարեր, հերետիկոսների այրում, իսկ այժմ ներկայացումներ են բեմադրվում։
1480 թվականին սկսվեցին վերականգնողական հիմնական աշխատանքները, վերսկսվեցին նաև թատերական ներկայացումները։ Անցյալ դարասկզբին Իտալիան նշում էր Ջուզեպպե Վերդիի ծննդյան 100-ամյակը։ Հենց այդ ժամանակ հայտնի տենոր Ջովանի Զենատելոն որոշեց, ի պատիվ այս իրադարձության, Վերդիի ստեղծագործություններից մեկը կյանքի կոչել հնագույն ամֆիթատրոնում։ Այդ ժամանակից ի վեր այն դարձել է ավանդույթ և վերածվել ամենամյա փառատոնի, որն ամենահեղինակավորներից և սիրվածներից մեկն է Եվրոպայում
Ամֆիթատրոնը տեղավորում է մինչև 16000 հանդիսատես, որոնք գտնվում են անմիջապես քարե աստիճանների վրա։ Ակուստիկան այստեղ հրաշալի է, ուստի զարմանալի չէ, որ այստեղ է կազմակերպվում աշխարհի ամենահայտնի օպերային փառատոնը: Եթե չհաջողվեց բեմադրության տոմս գնել, մի հուսահատվեք: Թատրոն կարելի է այցելել որպես էքսկուրսիաների մի մաս:
Շատ տասնամյակներ շարունակ Արենա դի Վերոնայի պատերի ներսում հնչել են աշխարհի ամենահզոր և հայտնի ձայները՝ ստեղծելով դյութիչ մեղեդիներ: Երեկոն հնագույն ամֆիթատրոնում անցկացնելը նշանակում է ստանալ անմոռանալի և հուզիչ զգացմունքների ծով: Քաղաքի հնագույն ֆորումի տեղում այժմ կառուցված է Վերոնայի ամենահայտնի հրապարակը՝ Պիացցա դելլե Էրբեն։
Աստղ Խաչատրյան
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…
Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…