Լրահոս 24/7

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է.

ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները։

Այսօր Freedom House-ի գնահատմամբ ԱՄՆ-ը ունի 84/100 և դասվում է «Ազատ», իսկ Ռուսաստանը՝ 12/100, «Անազատ» կարգավիճակով։

Կոռուպցիայի ընկալման ինդեքսում ԱՄՆ-ը ստացել է 64, Ռուսաստանը՝ 22։ Սա պետության որակի տարբերություն է, որտեղ իրավունքը գործում է որպես ընդհանուր կանոն:

Այո, ԱՄՆ-ում կան լուրջ խնդիրներ, բևեռացում, ներքին հակասություններ։ Բայց տարբերությունն այն է, որ ժողովրդավար համակարգերում ճգնաժամը դառնում է բարեփոխման պատճառ, ոչ թե ազատությունների վերջնական չեղարկում։ Freedom House-ի 2025 զեկույցը հենց սա է ցույց տալիս՝ դեմոկրատիաների մարտահրավերները իրական են, բայց ինստիտուցիոնալ հակակշիռները շարունակում են գործել։

Միջազգային հարաբերություններում «բարի» ու «վատ» պետություններ չեն լինում․ լինում են շահեր։ ԱՄՆ-ն էլ իր շահերով է գործում։ Բայց երբ շահը համընկնում է իրավական սկզբունքների, բաց շուկայի, տեխնոլոգիական զարգացման և գործընկերների սուբյեկտայնության հետ, այդ ազդեցությունը դառնում է զարգացման պատուհան։
Սրան հակառակ՝ ավտորիտար մոդելը սովորաբար պահում է վերահսկողությունը կոնֆլիկտի, կախվածության և մշտական անվստահության միջոցով։

Հայաստանը չպետք է ընտրի կարգախոսներ, պետք է ընտրի այն համակարգը, որտեղ պետությունն ուժեղանում է ինստիտուտներով, տնտեսությունը՝ մրցակցությամբ, անվտանգությունը՝ դաշնակցային պատասխանատվությամբ, իսկ խաղաղությունը՝ փոխադարձ շահի վրա կառուցված երկարաժամկետ մեխանիզմներով։

Սա է իրական պրագմատիզմը։ Սա է պետական մտածողությունը։

Թիվ 1

Recent Posts

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

3 hours ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

5 hours ago

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…

6 hours ago

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

6 hours ago

Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…

6 hours ago

Ինչո՞ւ հնարավոր չէ նման առաջնահերթ դելիմիտացիա անել Բաքվի կողմից օկուպացված հատվածներում․ Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Երեկվա հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը մի շարք ուշագրավ, եթե չասենք,…

6 hours ago