Լրահոս 24/7
27.04.2022

Քանի դեռ Ադրբեջանը շարունակում է ագրեսիան հայ ժողովրդի դեմ, 907 բանաձևը պետք է ամբողջությամբ կիրառվի. Մենենդեզ

Քանի դեռ Ադրբեջանը շարունակում է ագրեսիան հայ ժողովրդի դեմ, 907 բանաձևը պետք է ամբողջությամբ կիրառվի. Մենենդեզ

Ապրիլի 26-ին Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, սենատոր Բոբ Մենենդեզը (Դեմոկրատ, Նյու Ջերսի) ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ 2023թ.-ի ֆինանսական տարվա Պետքարտուղարության բյուջեի վերաբերյալ լսումների ժամանակ ընդգծեց Հայաստանին և Ադրբեջանին տրամադրվող օգնության տարբերությունը, տեղեկացնում է Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար):

Անդրադառնալով Կառավարության հաշվետվողականության գրասենյակի (GAO) զեկույցին, որը հանրության համար հրապարակվեց անցյալ ամիս, հանձնաժողովի նախագահ Մենենդեզն ընդգծեց, որ Պետքարտուղարությունը և Պաշտպանության նախարարությունը ձախողեցին կատարել հաշվետվողականության պահանջները՝ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ աջակցության ակտի 907 Բանաձևի շրջանակներում ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանի կառավարության տրամադրվող աջակցության վերանայման համար:

Ի պատասխան՝ պետքարտուղար Բլինկենը հայտարարեց, որ «ուրախ է վերադառնալ և վերանայել այն մտահոգությունների առանձնահատկությունները, որոնք (հանձնաժողովի նախագահ Մենենդեզը) բարձրաձայնել է հաշվետվողականության անհամապատասխանության վերաբերյալ»: «907 Բանաձևը տարեկան որոշում է, և մենք ունենք միջգերատեսչական վերանայում, և այդ վերանայումն ընթացքի մեջ է, բայց ես լուրջ եմ վերաբերվում Ձեր ասածին (նախագահ Մենենդեզ)»,– ասաց Պետքարտուղար Բլինկենը, ով այնուհետև անցավ Արցախում շարունակվող հակամարտություններին, որոնք հրահրվում են Ադրբեջանի կողմից:

«Ավելի ընդհանրացնելով՝ ես շատ ակտիվորեն և անմիջականորեն ներգրավված եմ եղել թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի ղեկավարությունների հետ՝ փորձելով նպաստել Լեռնային Ղարաբաղի հարցում երկարաժամկետ քաղաքական կարգավորման հեռանկարների առաջխաղացմանը»,– ասաց Պետքարտուղար Բլինկենը: «Մենք փորձում ենք հետ մղել ցանկացած միակողմանի գործողություն՝ հատկապես Ադրբեջանի կողմից, որը միայն կսրեր իրավիճակը, և մենք տեղում մի շարք ծրագրեր ունենք, որոնք բյուջեի մաս են կազմում և փորձում են նպաստել ավելի խաղաղ հեռանկարների առաջխաղացմանը»:

Համագումարի Կոնգրեսական հարաբերությունների գծով տնօրեն Մարիամ Խալոյանը ողջունեց հանձնաժողովի նախագահ Մենենդեզի ջանքերը 907 Բանաձևում շարադրված սկզբունքների մասով, ինչպես նաև հայ ժողովրդի դեմ տեղի ունեցող շարունակական հարձակումների վերաբերյալ:

«Մենք ողջունում ենք հանձնաժողովի նախագահ Մենենդեզին այս վճռորոշ հարցի վերաբերյալ այսօրվա լսումների ժամանակ նրա առաջնորդության համար»,– ասաց Խալոյանը։ «Մինչ Ադրբեջանը շարունակում է իր ագրեսիան հայ ժողովրդի դեմ, 907 Բանաձևը պետք է ամբողջությամբ կիրառվի, հատկապես՝ հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Արցախի վերաբերյալ բոլոր պայմանավորվածությունների խախտումները և 2020թ.-ի աշնանը իր կողմից սանձազերծված պատերազմը»,– շարունակեց նա։

Լրահոս
Իրանում բողոքի ցույցերի ժամանակ զոհվել է 3117 մարդ
19:37
Իրանում բողոքի ցույցերի ժամանակ զոհվել է 3117 մարդ
Թրամփը Իրանի միջուկային խնդրի լուծման մի քանի տարբերակ է դիտարկում. Axios
18:15
Թրամփը Իրանի միջուկային խնդրի լուծման մի քանի տարբերակ է դիտարկում. Axios
Պետությանն է վերադարձվել շուրջ 5 հա մակերեսով 10 անշարժ գույք, շուրջ 103 միլիոն դրամ
16:55
Պետությանն է վերադարձվել շուրջ 5 հա մակերեսով 10 անշարժ գույք, շուրջ 103 միլիոն դրամ
Վրաստանը սիմվոլիկ սակագին է սահմանել Ադրբեջանից Հայաստան եկող նավթամթերքի համար
16:07
Վրաստանը սիմվոլիկ սակագին է սահմանել Ադրբեջանից Հայաստան եկող նավթամթերքի համար
Նախորդ տարվա համեմատ ՀՆԱ-ն աճել է 7.2%-ով
14:02
Նախորդ տարվա համեմատ ՀՆԱ-ն աճել է 7.2%-ով
Պահովագրության համակարգի երեք կողմից և ոչ մեկի օպտիմալ շահը չպետք է ստորադասվի․ Ավանեսյան
13:49
Պահովագրության համակարգի երեք կողմից և ոչ մեկի օպտիմալ շահը չպետք է ստորադասվի․ Ավանեսյան
Իրանը պաշտոնական ազդանշան է ուղարկում ոչ միայն ՄԱԿ-ին, այլև տարածաշրջանի բոլոր երկրներին․ Զաքարյան
13:15
Իրանը պաշտոնական ազդանշան է ուղարկում ոչ միայն ՄԱԿ-ին, այլև տարածաշրջանի բոլոր երկրներին․ Զաքարյան
Ռուբեն Վարդանյանը ձայնային հաղորդագրություն է թողել Բաքվի դաժան «դատավճռից» հետո
12:36
Ռուբեն Վարդանյանը ձայնային հաղորդագրություն է թողել Բաքվի դաժան «դատավճռից» հետո
Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»
17:04
Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»
Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան
16:55
Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան
Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն
16:43
Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն
Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ
16:34
Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ
Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան
16:18
Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան
Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ
16:00
Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ
​Հայաստանը պետք է դիտարկի Գազա խաղաղապահներ ուղարկելու նպատակահարմարությունը. Սոսի Թաթիկյան
15:40
​Հայաստանը պետք է դիտարկի Գազա խաղաղապահներ ուղարկելու նպատակահարմարությունը. Սոսի Թաթիկյան