Լրահոս 24/7

36 ընտանիք Գյումրիում ամառը կդիմավորի նոր բնակարանում. Ա․Մանավազյան

Գյումրի կատարած աշխատանքային այցի շրջանակներում Լիլիթ Կիրակոսյանի հետ ծանոթացել ենք «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կառուցվող «Մուշ-2» բնակելի թաղամասի շինաշխատանքներին:

Այս մասին հայտնում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը՝ նշելով, որ երկրաշարժից տուժած տնակներում բնակվող սոցիալապես անապահով ընտանիքների համար նախատեսված բազմաբնակարան շենքերի շինարարությունը կավարտվի հունիս ամսվա սկզբին:

Նշվում է, որ շենքերի տարածքները նույնպես կբարեկարգվեն: 36 ընտանիք ամառը կդիմավորի նոր բնակարանամուտով: Բնակարանները ընտանիքներին կհանձնվեն ամբողջովին կահավորված:

«Շուտով կսկսվեն ևս երկու բազմաբնակարան շենքերի կառուցման շինարարական աշխատանքները՝ նախատեսված տնակներում բնակվող ոչ միայն սոցիալապես անապահով ընտանիքների, այլև 44-օրյա պատերազմում հաշմանդամություն ձեռք բերած զինվորների ընտանիքների համար:

«Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը ներկայացրել է ծրագրի ընթացքը, անդրադարձ կատարվել շահառուներին, ինչպես նաև՝ բնակելի թաղամասում 50 երեխաների համար նախատեսված գերժամանակակից և տեխնիկապես հագեցած մանկապարտեզին»,- եզրափակել է պատգամավորը:

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

8 minutes ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

18 minutes ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

29 minutes ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

38 minutes ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

55 minutes ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

1 hour ago