Լրահոս 24/7

Ադրբեջանի պաշտոնյաները պետք է կոնկրետացնեն, թե որ տարածքներն են տեսնում իրենց տարածքային ամբողջականության մեջ. Գրիգորյան

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի այն հայտարարությանը, որ Ադրբեջանի հիմնական ակնկալիքը Հայաստանից Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ճանաչումն է։ 

«Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ Արմեն Գրիգորյանը նշել է, որ այդ հայտարարությունների համատեքստում Ադրբեջանի պաշտոնյաները պետք է կոնկրետացնեն, թե ո՞ր տարածքներն են տեսնում Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ, որպեսզի Հայաստանն իր դիրքորոշումը հստակեցնի։

Հարցին, թե Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Ադրբեջանի հիմնական ակնկալիքը Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ճանաչումն է, ո՞րնէ Հայաստանի դիրքորոշումը լինելու այս հարցում, Արմեն Գրիգորյանը պատասխանել է.

«Մենք արդեն հայտարարել ենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի՝ փոխադարձաբար միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու առաջարկի մեջ անընդունելի ոչինչ չկա: Ասել ենք նաեւ, որ Հայաստանը եւ Ադրբեջանը դեռեւս 90-ականների սկզբին ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը: Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը մեզ համար ոչ թե տարածքային, այլ ԼՂ հայության անվտանգության եւ իրավունքների հարց է: Բայց Ադրբեջանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների որոշ հայտարարություններ հստակ պարզաբանման անհրաժեշտություն են առաջացնում: Այդ հայտարարությունների համատեքստում՝ կարծում ենք Ադրբեջանի պաշտոնյաները պետք է կոնկրետացնեն, թե ո՞ր տարածքներն են տեսնում Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ, որպեսզի Հայաստանն իր դիրքորոշումը հստակեցնի»:

Թիվ 1

Recent Posts

ԼՂ նախկին պաշտոնյաների կալանքի ժամկետը երկարաձգվել է

Ադրբեջանի Բինագադիի շրջանային դատարանն ԼՂ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, ինչպես նաև…

32 seconds ago

Աշխարհի բնակչության առնվազն 2,2 միլիարդը տեսողական խնդիրներ ունի

Աչքի հիվանդությունները և տեսողության խանգարումները լայն տարածում ունեն ամբողջ աշխարհում. դրանցից շատերը կանխարգելիչ միջոցառումների և…

20 mins ago

Կապրենք, կտեսնենք․ Ռոբերտ Քոչարյանը՝ իր հնարավոր կալանավորման մասին

Հիշեցնենք, որ այսօր Հակակոռուպցիոն դատարանում ընթանում էր «Մարտի 1»-ի գործով հերթական դատական նիստը, որին մասնակցում էր…

24 mins ago

Արմեն Գրիգորյանը կմեկնի Պրահա և Բեռլին

Հոկտեմբերի 14-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Չեխիայի Հանրապետության մայրաքաղաք Պրահա, որտեղ…

35 mins ago

«Ինտեր»-ի նվերը Մխիթարյանին` 100-րդ խաղի կապակցությամբ

Ինտերի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իտալական «Ինտերի» կազմում անցկացրած 100-րդ հանդիպման առթիվ հոբելյանական խաղաշապիկ է ստացել «ներաձուրիների»…

39 mins ago

236 մլն եվրո՝ Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման համար

ՏԿԵ փոխնախարար Քրիստինե Ղալեչյանն ԱԺ-ում ներկայացրել է Եվրասիական զարգացման բանկի հետ ստորագրված համաձանյագիրը, համաձայն որի…

45 mins ago