Լրահոս 24/7

236 մլն եվրո՝ Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման համար

ՏԿԵ փոխնախարար Քրիստինե Ղալեչյանն ԱԺ-ում ներկայացրել է Եվրասիական զարգացման բանկի հետ ստորագրված համաձանյագիրը, համաձայն որի  Հայաստանին կտրամադրվի 236 մլն եվրոյի չափով վարկ՝ 20 տարի մարման ժամկետով։

Ըստ փոխնախարարի՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի առանցքային հատվածներից մեկը Սիսիան-Քաջարան շուրջ 60 կմ նոր ճանապարհահատվածի կառուցումն է։ Եւ համաձայնագրի շրջանակում կառուցվելու է 24.25 կմ երկարությամբ ասֆալտբետոնե պատվածքով ճանապարհ, 4,7 կմ երկարությամբ 27 կամուրջ եւ 12,5 կմ երկարությամբ 9 թունել:

Նորակառույց ճանապարհը հնարավորություն կտա կրճատելու Սիսիան-Քաջարան ճանապարհային հատվածի երկարությունը,  ինչի արդյունքում կնվազի երթեւեկության տեւողությունը, կավելանա տրանսպորտային միջոցների առկա 50 կմ/ժ միջին արագությունը մինչեւ 100 կմ/ժ,  ճանապարհը երթեւեկության հարմար կլինի հարմարավետ ու անվտանգ: Փոխնախարարի խոսքով ճանապարհահատվածի կառուցումը կնպաստի ապրանքաշրջանառության մեծացմանը, տրանսպորտային ծախսերի կրճատմանը, տարանցիկ փոխադրումների աճին եւ տուրիզմի զարգացմանը: Հաշվարկվել է, որ 2052 թվականին տրանսպորտային հոսքն օրական կկազմի մոտ 9200 մեքենա:

60 կմ նոր ճանապարհահատվածը նախատեսվել է կառուցել 3 ենթահատվածներով. 27 կմ-ը բնորոշվել է որպես Հյուսիսային հատված, Բարգուշատի թունելն առանձնացվել է որպես առանձին ծրագիր, իսկ 24 կմ երկարությամբ ճանապարհը ներկայացվել է որպես Հարավային հատված: Քրիստինե Ղալեչյանը նշել է, որ ներկայացված վարկային համաձայնագրով ֆինանսավորվելու եւ իրականացվելու է Հարավային հատվածի` 24 կմ ճանապարհի կառուցումը:  Այն անցնելու է Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Լեռնաձոր, Գեղի, Նոր Աստղաբերդ բնակավայրերի մոտով եւ ավարտվելու է նոր կառուցվող Բարգուշատի թունելի ենթամասի մոտ:

Թիվ 1

Recent Posts

Ո՞վ է տեսել, որ երկրի ԱԳՆ-ը մեկնաբանի «անկախ լրագրողի» խոսքը. Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…

5 hours ago

Ակնկալում եմ խաղաղություն․ ԱՄՆ դեսպան

ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…

5 hours ago

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…

5 hours ago

Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել բարեկամական Իրանի դեմ. Սիմոնյան

«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…

6 hours ago

Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել զորամասի սպաների հետ

Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…

6 hours ago

Քննարկվել է Երևանի տեղական ինքնակառավարման մասին օրենքի նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…

6 hours ago