Լրահոս 24/7

ՀՀ-ում առկա են զանգվածային անկարգությունների կազմակերպման և իրականացման իրական վտանգներ. ԱԱԾ

Հանրապետությունում առկա են զանգվածային անկարգությունների կազմակերպման և իրականացման իրական վտանգներ, ուստի  հորդորում է տուրք չտալ հնարավոր սադրանքներին:

Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱԱԾ-ն:

ԱԱԾ-ն հորդորում է ցուցաբերել քաղաքացիական բարձր պատասխանատվություն, զերծ մնալ հանրության մեջ ատելություն, թշնամանք տարածելու, հրապարակային ելույթներում բռնություն գործադրելու կոչեր կամ որպես բռնություն ընկալվող արտահայտություններ հնչեցնելու անթույլատրելի գործելաոճից, որոնք իրական նախադրյալներ կարող են ստեղծել երկրի ներքին անվտանգության խաթարման կամ այլ հանցավոր դրսևորումների կատարման համար, ուստի զգուշացնում է, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը ձեռնարկելու է օրենքով նախատեսված գործուն միջոցներ՝ հասարակական անվտանգությունն ապահովելու, պետության և քաղաքացիների իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելու ուղղությամբ՝ չեզոքացնելով Հայաստանի Հանրապետության ներքին անվտանգությունն ապակայունացնող ցանկացած տեսակի գործողություն:

ԱԱԾ-ն հայտնում է, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը լիարժեք տիրապետում է օպերատիվ իրավիճակին և հետևողական պայքար է տանելու սահմանադրական կարգի հիմունքների և պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների կանխման, խափանման և դրանց բացահայտման ուղղությամբ՝ հասարակության լայն շերտերին կոչ անելով դրսևորել բացառապես օրինապաշտ  վարքագիծ և տուրք չտալ անձնական կամ քաղաքական նեղ մղումներով պայմանավորված, երկրի ներքին անվտանգությունն ապակայունացնող  սադրիչ կոչերին ու հորդորներին:

Թիվ 1

Recent Posts

Երթևեկության փոփոխություն Տիգրան Մեծի պողոտա-Խանջյան փողոցների խաչմերուկում

Հոկտեմբերի 11-ից Տիգրան Մեծի պողոտա – Խանջյան փողոցի խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Մասնավորապես՝ Տիգրան…

10 mins ago

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Դավիթ Անհաղթի-ՈՒլնեցու փողոցների խաչմերուկում

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ հոկտեմբերի 12-ից Դավիթ Անհաղթի – Ուլնեցու փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության…

17 mins ago

Անահիտ Ավանեսյանը կոչ է անում ավելի խնայող և ուշադիր լինել միմյանց հանդեպ

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ուղերձ է հղել հոգեկան առողջության համաշխարհային օրվա առթիվ։ «Այսօր հոգեկան…

29 mins ago

Հանրությունն ակնկալում է պարզաբանում. «Արթկոսմեդ»-ի տնօրենը հայտարարություն է տարածել բուժառուի մահվան դեպքի վերաբերյալ

Կլինիկայի հիմնադիր տնօրեն Արթուր Սարգսյանը սոցցանցի էջում ցավակցություն է հայտնել և պարզաբանում ներկայացրել տեղի ունեցածի…

45 mins ago

Դավոյանի թեկնածությունն արդարադատության նախարարի պաշտոնում չի հաստատվել. Աղազարյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը «Ազատության» հետ զրույցում ասել է, որ «Քաղաքացիական պայմանագրի» վարչության…

53 mins ago

Բարձր ենք գնահատում Ճապոնիայի օժանդակությունը՝ ուղղված Հայաստանի զարգացմանը. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Շիգերու Իշիբային Ճապոնիայի վարչապետ ընտրվելու առիթով: Ուղերձում…

1 hour ago