Լրահոս 24/7

Վարչապետն ընդունել է Վրաստանի ԱԳ նախարարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլիին, ով Հայաստան է ժամանել պաշտոնական այցով:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից

Վարչապետը շնորհավորել է պարոն Դարչիաշվիլիին Վրաստանի ԱԳ նախարարի պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք: Բարձր գնահատելով հայ-վրացական բարեկամությունը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. 

«Հայաստանի և Վրաստանի միջև առկա է քաղաքական երկխոսության բարձր մակարդակ, մեր փոխհարաբերությունները դինամիկ զարգանում են տարբեր ձևաչափերում և դրական մթնոլորտում, ինչը լավ հենք է փոխգործակցության հետագա ընդլայնման համար»: 

Նիկոլ Փաշինյանը նաև ընդգծել է՝ այսօր, երբ տարածաշրջանային իրավիճակը բավական լարված է, Հայաստան-Վրաստան ամուր գործընկերությունը կարևոր գործոն է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության համար:

Վրաստանի ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել բարեմաղթանքների համար և ՀՀ վարչապետին փոխանցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի ջերմ ողջույնները: Նա նշել է, որ Վրաստանը հետաքրքրված է Հայաստանի հետ բազմաոլորտ համագործակցության խորացմամբ, երկկողմ օրակարգի առաջմղմամբ և ողջունում է դրան միտված նախաձեռնությունները, ծրագրերը: Իլիա Դարչիաշվիլին նաև հավելել է, որ Վրաստանը կարևորում է տարածաշրջանային համագործակցության խթանման ուղղությամբ քայլերը:

Զրուցակիցները քննարկեել են հայ-վրացական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային իրավիճակին և զարգացումներին: Այս համատեքստում կարևորվել են տարածաշրջանային երկրների կողմից կայունության պահպանմանը և տնտեսական փոխգործակցության զարգացմանը միտված ջանքերը՝ ի շահ խաղաղ և բարեկեցիկ ապագայի:

Մտքեր են փոխանակվել նաև միջազգային անվտանգության հարցերի շուրջ:

Վարչապետ Փաշինյանը խնդրել է իր ջերմ ողջույնները փոխանցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին:

Թիվ 1

Recent Posts

Մասկն այսօր կներկայացնի առաջին ռոբոտաքսին

Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկն այսօր կներկայացնի երկար սպասված ռոբոտաքսին։ Ըստ մտահղացման՝ դա կլինի ամբողջովին ինքնավար…

45 mins ago

Հսկայական գիսաստղ է մոտենում Երկիր մոլորակին

Tsuchinshan-Atlas անվանումով հսկայական գիսաստղ է մոտենում Երկիր մոլորակին։ Նրան հնարավոր կլինի տեսնել երկու-երեք շաբաթ՝ վաղը…

47 mins ago

Արշակյանը ներկայացրել է հայկական կողմի առաջարկները

Հակոբ Արշակյանն առցանց մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ հանձնաժողովների նիստերին: «ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Անկախ պետությունների…

49 mins ago

17-ամյա տղաները ձերբակալվել են

Երևան քաղաքի պարեկները հոկտեմբերի 9-ի գիշերը՝ ժամը 23-ին, Բադալ Մուրադյան փողոցում «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենայով երթևեկության…

1 hour ago

Թուրքիան, Ռուսաստանը եւ Իրանը կընդունեն իրողությունները. Աթանեսյան

Հոկտեմբերի 8-ին Թուրքիայի Ազգային մեծ ժողովում անցկացվել են դռնփակ քննարկումներ՝ կապված Գազայի հատվածում եւ Լիբանանի…

2 hours ago

Կառլ 3-ը չի մասնակցի COP29-ին. Աթանեսյան

Բաքվի իշխանական լրատվամիջոցը, հղելով Sky News հեռուստաալիքին, հայտնում է, որ Մեծ Բրիտանիայի թագավոր Կառլ 3-ը…

2 hours ago