Լրահոս 24/7

Եթե ընդդիմությունը կարողանա փողոց հանել 687 252 քաղաքացի, ապա կհաջողի. Վ․ Ալեքսանյան

 «Պատասխանելով տարբեր կողմերից հաճախ տրվող հարցին՝ փոքրիկ քաղաքական լիկբեզ

Եթե ընդդիմությունը կարողանա փողոց հանել 687 252 քաղաքացի, ապա կհաջողի։

Եթե փողոցում կհավաքվի լեգիտիմ իշխանություն ձևավորած, հիմա՝ գործող իշխանությանը ձայն տված քաղաքացիների չափ քաղաքացի և մեկ հոգի ավել, այսինքն՝ վերջին ընտրություններում ՔՊ-ին ձայն է տվել 687 251 հոգի, եթե ընդդիմությունը կարողանա փողոց հանել 687 252 հոգի, ապա տրամաբանական կլինի գնալ ընտրությունների։

Սա, պարզ, հստակ տրամաբանություն է․ հանեք փողոց 687 252 քաղաքացի և ստացեք արտահերթ ընտրություններ, թե չէ Քոչարյանի դաշինքին ու ՊՈՒ-ին միասին վերցրած ձայն է տվել 300 000-ից ավելի քաղաքացի, հիմա ամեն անգամ, երբ էս 300 000-ի 5%-ը՝ 15 000 մարդ, դուրս գա փողոց, դա պիտի լեգիտիմ իշխանության հեռացման հարց դառնա՞։ Իհարկե ոչ։

2018-ին հեղափոխությունը կայացավ, քանի որ դրան ամբողջ երկրով մեկ մասնակցում էին միլիոնից ավել քաղաքացիներ, կամ գոնե առնվազն թվով շատ ավելի շատ քաղաքացիներ, քան ՀՀԿ-ի ձայների քանակն էր վերջին ընտրություններում»,-գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։

Թիվ 1

Recent Posts

Կրակոցներ չկան, ոչ ոք չի վիրավորվում, ոչ ոք չի մահանում․ Ալիև

Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…

14 hours ago

դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ․ փաստաբան

ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…

16 hours ago

Չի կարող լինել վարչապետի թեկնածու. ջախջախիչ պարտություն են տանելու. Սիմոնյանը՝ Կարապետյանին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…

17 hours ago

Ցանկացած պարագայում ՀՀ-ի շահն ենք պաշտպանելու. Գևորգ Պապոյան

Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…

19 hours ago

Փաշինյանի և Ալիևի «մարդկային եղբայրության» շնորհիվ 120,000 ղարաբաղցիներ փախստական ​​են դարձել. Զատուլին

Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…

19 hours ago

Բոլորն էլ վերադառնալու են. Ալեն Սիմոնյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…

20 hours ago