Լրահոս 24/7

Միջազգային հանրության պատշաճ արձագանքի դեպքում կարող են կանխվել հետագա ցեղասպանությունները.Մակունց

Ապրիլի 27-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը և դեսպանության անձնակազմը մասնակցել են Կոնգրեսում կայացած Հայոց ցեղասպանության 107-րդ տալելիցին նվիրված ոգեկոչման միջոցառմանը։ Այս մասին տեղեկացնում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը:

Միջոցառմանը ներկա են գտնվել Սենատի և Ներկայացուցիչների պալատի տասնյակից ավել անդամներ, կոնգրեսի աշխատակիցներ, հայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ, ԱՄՆ-ում Արցախի Հանրապետության ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը և այլոք։ Միջոցառման ընթացքում օրենսդիրներն իրենց ելույթներում ընդգծել են տարիներ շարունակ Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված իրենց գործադրած ջանքերը, որի արդյունքում Կոնգրեսի երկու պալատներն ընդունել համապատասխան բանաձևեր։

Կոնգրեականները անդրադարձել են Արցախի հանդեպ թուրք-ադրբեջանական ագրեսիային հարջորդած հումանիտար ճգնաժամին և կարևորել Հայաստանին ու Արցախին ԱՄՆ կողմից աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտությունը։ Ելույթով հանդես է եկել ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը, ով երախտագիտություն է հայտնել ԱՄՆ Կոնգրեսին Հայոց ցեղասպանության ճանաչման մասին ընդունած բանաձևերի համար և ընդգծել նախագահ Բայդենի հայտարարության կարևորությունը՝ արդարության վերականգնման գործում։

Դեսպան Մակունցը նշել է, որ միջազգային հանրության կողմից պատշաճ արձագանքի և դատապարտման դեպքում կարող են կանխվել հետագա ցեղասպանությունների իրականացումը և այդ համատեքստում հիշատակել 44-օրյա պատերազմի ընթացքում տեղի ունեցած ռազմական հանցագործությունները և էթնիկ զտումները։ 

Թիվ 1

Recent Posts

Կրակոցներ չկան, ոչ ոք չի վիրավորվում, ոչ ոք չի մահանում․ Ալիև

Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…

4 hours ago

դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ․ փաստաբան

ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…

5 hours ago

Չի կարող լինել վարչապետի թեկնածու. ջախջախիչ պարտություն են տանելու. Սիմոնյանը՝ Կարապետյանին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…

7 hours ago

Ցանկացած պարագայում ՀՀ-ի շահն ենք պաշտպանելու. Գևորգ Պապոյան

Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…

8 hours ago

Փաշինյանի և Ալիևի «մարդկային եղբայրության» շնորհիվ 120,000 ղարաբաղցիներ փախստական ​​են դարձել. Զատուլին

Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…

9 hours ago

Բոլորն էլ վերադառնալու են. Ալեն Սիմոնյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…

10 hours ago