

Գերմանիայի կառավարությունն աջակցում է Ռուսաստանից նավթի ներկրումն արգելելու ԵՄ ծրագրերին։ Ուկրաինայում պատերազմի պատճառով Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փուլի վերաբերյալ վերջին նախնական բանակցությունների ժամանակ Գերմանիան հստակ ցույց է տվել, որ սատարում է էմբարգոյին, հաղորդում է DPA-ն՝ վկայակոչելով Բրյուսելում եվրոպացի դիվանագետներին:
Գործակալության տվյալներով՝ ԵՄ-ի կողմից Ռուսաստանի դեմ նավթային էմբարգոյի սահմանումը շատ ավելի հավանական է դարձել։ Այս միջոցին այժմ դեմ են միայն Հունգարիան, Ավստրիան, Սլովակիան, Իսպանիան, Իտալիան և Հունաստանը։
Դիվանագետների կարծիքով՝ Սլովակիան և Հունգարիան դեմ են էմբարգոյի մոտալուտ սահմանմանը, քանի որ չափազանց մեծ կախվածություն ունեն ռուսական նավթի մատակարարումներից: Միաժամանակ, Հարավային Եվրոպայի երկրներում սպառողների համար էներգակիրների գների բարձրացման խիստ մտավախություն կա ռուսական վառելիքից հրաժարվելուց հետո։
Ըստ DPA-ի՝ Եվրահանձնաժողովը մտադիր է առաջիկա օրերին ներկայացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի նախագիծը՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմում Կրեմլի վրա ճնշումն էլ ավելի մեծացնելու համար։ Միևնույն ժամանակ, հնարավոր է՝ ռուսական նավթից շուտափույթ հրաժարվելու հակառակորդների զգալի թվի պատճառով էմբարգոն կարող է սահմանվել միայն աշնանը կամ նույնիսկ ձմռանը։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…
Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…
Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…
ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը գրել է. Ռուսաստանցի օլիգարխը հարցազրույցներ չի տալիս և հանդես է…
Հայաստանում «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում անցկացվում է կլոր սեղան, որի ընթացքում հանդիպել են Հայաստանի և…