

«Լսեցի` արագավազ դաշնակը բեմից դիմեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը եւ ինչ-որ վերջին հնարավորության մասին խոսեց։
Արձանագրենք, որ Իշխանը շատ փոքր ձուկ է խմբակցության հասցեին նման սպառնալիք հնչեցնելու համար, եւ այդ կապակցությամբ կառաջարկեմ Իշխանին իր խմբակի հետ նեկայանալ մայիսի 3-ի ԱԺ նիստին եւ առանց ձայնի ու ձեռքերի դողի նույնը կրկնի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների աչքերին նայելով, որպես վերջին հնարավորություն»,-գրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն անդրադառնալով Իշխան Սաղաթելյանի՝ ՔՊ խմբակցությանն ուղղված կոչին։
Նշենք, որ Իշխան Սաղաթելյանը, հանրահավաքի ժամանակ դիմելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը հայտարարեց, որ նրանց տրվում է վերջին հնարավորություն:
«Դուք ունեք պատմական շանս, ձեր սխալն ուղղել ու կանգնել ժողովրդի կողքին, սա ձեր վերջին շանսն է ուղղվելու, հասկանալու, գիտակցելու, հետագայում ուշ է լինելու, հասկացեք և առաջիկա մեկ–երկու օրվա ընթացքում որոշում կայացրեք»,– հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։
Նա նաև նշեց, որ վաղվանից անհնազանդության ակցիաների շրջանակներում փակվելու են փողոցներ, մայրուղիներ, հատկապես Կենտրոն վարչական շրջանում բաց ճանապարհ չի լինելու։Ավելի վաղ հայտնել ենք, որ Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկել է ընդդիմության հանրահավաքը:
Այս պատմական փաստաթղթի ստորագրումը Սպիտակ տանը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի մասնակցությամբ, նշանակում է հակամարտության ավարտ,…
Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…
Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…
Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…