

Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը, որոնք կարող է ձեռնարկել Վրաստանի կառավարությունը՝ երկրների միջև հարաբերությունները ամրապնդելու և առաջ մղելու համար։
«Միացյալ Նահանգները 33 տարի շարունակ եղել է Վրաստանի և վրաց ժողովրդի համար նախընտրելի գործընկեր։ Մենք շարունակում ենք մնալ Վրաստանի անկախության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ամուր կողմնակից։ Միացյալ Նահանգները սպասում է Վրաստանի հետ կառուցողական հարաբերությունների։
Նախագահ Թրամփի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված խաղաղության համաձայնագիրը վերափոխման հնարավորություն է ընձեռում ամբողջ Հարավային Կովկասի համար։ Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել այս համաձայնագրի հնարավոր կայունությունից և բարգավաճումից։
Մենք կշարունակենք համագործակցել Վրաստանի կառավարության հետ այն հարցերի շուրջ, որոնք ազդում են մեր երկկողմ հարաբերությունների և Վրաստանի քաղաքական միջավայրի վրա։ Մենք նաև կքննարկենք այն կոնկրետ քայլերը, որոնք Վրաստանի կառավարությունը կարող է ձեռնարկել՝ ցույց տալու համար իր հանձնառությունը մեր երկրների միջև հարաբերությունները ամրապնդելու և առաջ մղելու հարցում», – ասվում է ԱՄՆ պետդեպարտամենտի կողմից «Netgazeti»-ին տված հայտարարության մեջ։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…
Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…
Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…
Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չի մասնակցի փետրվարի 19-ին Վաշինգտոնում կայանալիք Դոնալդ Թրամփի կողմից ստեղծված «Խաղաղության…