Լրահոս 24/7

Էլիտար ընդդիմությունն իր էլիտար հանրահավաքով ապրում է կեղծ իրականության մեջ. Լ․ Մինասյան

«Էլիտար հանրահավաքներն ու Թալանի փրկության շարժումը: Երբ ենք տեսել վերջին 20 տարիների ընթացքում նման կահավորանքով և հատուկ համազգեստներով հանրահավաքներ։ Երբ էին Երևանի փողոցներում այսքան արագ տեղադրվում հատուկ ամրակալներով եռագույն վրաններ, երբ էր անձրևային եղանակին ցուցարարներին բաժանվում անձրևանոցներ, հատուկ կարված դիզայնով շապիկներ և դրոշների տեղատարափ։

Հատուկ բրենդավորված համազգեստները, վերջին տեխնոլոգիաներով զարգացած բեմահարթակը, տեսանկարահանող պրոֆեսսիոնալ թիմերը, նստացույցի հատվածում նստարաններն ու աթոռները, անընդմեջ թարմացվող ճաշացանկն ու միատեսակ գնված վառարանները։ Իհարկե այս ամենը զուգորդվում է վերջին մոդելի մեքենաների շքերթով, ցույցերի այսպես կոչված առաջնորդների անվտանգության աշխատակիցներով և գրպանային լրատվամիջոցների նախապես պլանավորած հարցերով։

Այս ծավալի ներդրումային նախագիծ գեթ մեկ անգամ արվեր Արցախում, որի «փրկության» համար են հավաքված այս մարդիկ։ Երեսպաշտությունն ու կեղծ հայրենասիրությունը, կենացային քաղաքականությունը զուգորդվող ատելության խոսքով և բռնության կոչերով երբեք հանրության լայն շրջանակներ չեն միավորել Հայաստանում։ Էլիտար ընդդիմությունն իր էլիտար հանրահավաքով ապրում է կեղծ իրականության մեջ»,- գրել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլի Մինասյանը։

Թիվ 1

Recent Posts

Բոլորն էլ վերադառնալու են. Ալեն Սիմոնյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…

52 minutes ago

​Ո՞վ է թաքնված «ռուսաստանցի օլիգարխի» տեքստերի հետևում. Ռուբեն Ռուբինյանի հարցադրումը

ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը գրել է. Ռուսաստանցի օլիգարխը հարցազրույցներ չի տալիս և հանդես է…

54 minutes ago

Վահան Կոստանյանը հանդիպել է ՀՀ-ի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների հետ

Հայաստանում «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում անցկացվում է կլոր սեղան, որի ընթացքում հանդիպել են Հայաստանի և…

1 hour ago

Մենք մտել ենք խաղաղության դարաշրջան․ Ալիև

Այս պատմական փաստաթղթի ստորագրումը Սպիտակ տանը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի մասնակցությամբ, նշանակում է հակամարտության ավարտ,…

3 hours ago

Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ

Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…

22 hours ago

Այսօր երեկոյան կսկսվի փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…

22 hours ago