Լրահոս 24/7

Վարչապետն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակությանը:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից:

Վարչապետը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և բարձր գնահատել նրանց ներդրումը հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացման ու ամրապնդման գործում:

Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ երկու երկրների օրենսդիր և գործադիր մարմինները համագործակցում են սերտորեն և դրանում մեծ է նաև բարեկամության խմբի ավանդը: «Ձեր այցերը մեր երկիր մեծ և դրական լիցք են հաղորդում հայ-ֆրանսիական գործընկերության շարունակական ամրապնդմանը»,- ասել է վարչապետ Փաշինյանը:

Ժիլբեր-Լյուկ Դըվինազը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ընդգծել, որ հետագայում ևս ջանքերն ուղղելու են երկկողմ գործընկերության զարգացմանը: «Մենք շարունակելու ենք լինել Հայաստանի ու Արցախի կողքին»,- ասել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը՝ հիշեցնելով, որ Ֆրանսիայի Սենատի կողմից Արցախի անկախության ճանաչմանն ուղղված բանաձևը ստացել է լայն աջակցություն սենատորների կողմից:

Վարչապետ Փաշինյանը նշել է, որ Սենատի ընդունած բանաձևը հսկայական քաղաքական նշանակություն ունի, որը մեծ ուժ և վստահություն է հաղորդում արցախահայության իրավունքների միջազգային ճանաչման համատեքստում:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել դեռևս Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների, պատանդների և պահվող այլ քաղաքացիական անձանց վերադարձի ապահովմանը, Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին, հումանիտար խնդիրներին, ինչպես նաև Հայաստանում ժողովրդավարության զարգացմանը վերաբերող հարցերի:

Թիվ 1

Recent Posts

Ադրբեջանական մամուլը էյֆորիայի մեջ է. Տիգրան Աբրահամյան

«Ադրբեջանական մամուլը էյֆորիայի մեջ է․ բոլոր հիշեցումներում այն հանգամանքն է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը «ռևանշիստ»…

39 minutes ago

Պետություն կորցնելու պատմական ռիսկը հաղթահարված է․ Փաշինյան

2024 թվականի ապրիլ-մայիս ամիսներին կանգնած էինք պետությունը 1 ամսվա ընթացքում կորցնելու խնդրի առաջ, Արարատում հայտարարել…

2 hours ago

Եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը կփոխվի․ Նաթան արքեպիսկոպոս

Նաթան արք. Հովհաննիսյանհայտնել է, որ եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը կփոխվի։ Քանի որ Գարեգին Բ-ն չի կարողանալու…

2 hours ago

Երևանը մնում է ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ․ Գալուզին

ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը խոսել է հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ նշելով, որ Երևանը Մոսկվայի…

4 hours ago

Կրակոցներ չկան, ոչ ոք չի վիրավորվում, ոչ ոք չի մահանում․ Ալիև

Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…

20 hours ago

դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ․ փաստաբան

ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…

21 hours ago