Լրահոս 24/7

Որքան շատ մեծանա պղպջակը, այնքան ցավոտ կլինի պայթյունը. Ա. Հովհաննիսյան

Մենք այս օրերին ականատես ենք լինում մի իրավիճակի, երբ կոնկրետ խմբերի կողմից փորձ է արվում օգտագործել ժողովրդավարության ընձեռած ազատությունները՝ որպես սանձարձակություններ և անկարգություններ իրականացնելու միջոց և միջոց՝ կրկին վերազավթելու ՀՀ-ում ժողովրդի իշխանությունը: Այս մասին այսօր Ազգային ժողովում իր ելույթում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը:

«Ընդդիմությունը փչում է, ընդդիմությունը կրկին փչում է կեղծ իրականության պղպջակը, որի մեջ բարձր ձայնով և դեմքի վստահությամբ իրենք իրենց խաբել են, թե կարող են ժողովրդին տասնամյակներ կեղեքելուց հետո ստանալ այդ նույն ժողովրդի աջակցությունը»,- ասաց նա:

Նա նկատեց, որ այսպիսի մի պղպջակ արդեն պայթեց վերջին խորհրդարանական ընտրություններին, երբ ժողովուրդը օգտագործեց իր վերջին փամփուշտը և կատարեց իր ընտրությունը:

«Ընդդիմադիրների գործողությունները միտված են գողացածին և իրենց փրկության մասին են: Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի պայքարը չի կարող ստանալ ժողովրդի աջակցությունը, քանի որ իրենց կառավարման տարիներին՝ գործով, իսկ հիմա՝ խոսքով ցույց են տվել, թե որքան շատ չեն սիրում մեր ժողովրդին, բայց նրանք չեն հասկացել, որ մեր ժողովուրդը նրանց չի սիրում ավելի շատ»,- ասաց նա:

Թիվ 1

Recent Posts

15-ամյա աշակերտը մահացել է ֆիզկուլտուրայի դասաժամին վոլեյբոլ խաղալիս. ՔԿ

Հոկտեմբերի 7-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Աշտարակի բաժնից ստացվել է հաղորդում առ այն, որ նույն օրը,…

4 hours ago

Հոկտեմբերի 11-ին կհանդիպեն ՌԴ և Իրանի նախագահները

Հոկտեմբերի 11-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կայցելի Թուրքմենստան, հայտնում է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։…

4 hours ago

Գրիգոր Մինասյանը նոր պաշտոն ունի

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գրիգոր Մինասյանը վերադարձել է «AM» իրավաբանական ընկերություն: Նա ընկերության բաժնետերերի կողմից…

4 hours ago

ԱԳ նախարարը մասնակցել է ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին

Հոկտեմբերի 7-ին՝ ԱՊՀ երկրների ղեկավարների նիստին ընդառաջ, Մոսկվայում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել…

4 hours ago

Խաչատուրյանը մասնակցել է Համբուրգի կայունության համաժողովի բացմանը

Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Համբուրգի կայունության…

4 hours ago

Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Կրեմլի…

5 hours ago