Լրահոս 24/7

Ա․ Փամբուխչյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին

Այսօր՝ մայիսի 3-ին, ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին։ Հանդիպմանը մասնակցել են նաև դեսպանի տեղակալ Քրիստոֆ Քացախյանը և Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության հյուպատոս Տիբո Նոնիեն։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻ նախարարությունը:

Նախարար Փամբուխչյանն անդրադարձել է արտակարգ իրավիճակների նախարարության բնագավառում հայ-ֆրանսիական համագործակցությանը։ Բարձր գնահատելով նախկինում և ներկայում իրականացված աշխատանքները՝ Ա․ Փամբուխչյանն առաջարկել է դիտարկել բնակչության պաշտպանության և աղետների կառավարման ոլորտում ֆրանսիացի գործընկերների հետ համագործակցության ընդլայնումը՝ այդ թվում վերապատրաստման և փորձի փոխանակման, ինչպես նաև համագործակցային կապերի ամրապնդումը՝ ԱԻՆ հոգեբանական աջակցության բաժնի և «Աղետների բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ՝ սեմինարների, կոնֆերանսների, գիտաժողովների և հետազոտական աշխատանքների կազմակերպման, փոխայցելությունների միջոցով։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև կողմերին հետաքրքրող մի շարք այլ հարցեր։ Դեսպան Անն Լույոն երախտագիտություն է հայտնել ընդունելության համար և պատրաստակամություն հայտնել աջակցել համագործակցության բոլոր ուղղություններով։

Թիվ 1

Recent Posts

«Դոմուսի» հրդեհը ավելի քան 2 ժամ անց հնարավոր եղավ մեկուսացնել. Ցուցուլյան

Դեպքի վայրում աշխատանքները համակարգող ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց,…

10 mins ago

ԱՄՆ գիտության ազգային հիմնադրամի ներկայացուցիչները՝ ԿԳՄՍ-ում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է ԱՄՆ գիտության ազգային…

21 mins ago

«Տեսնում ենք Արևմուտքի կողմից պղտոր ջրում ձուկ բռնելու մեծ ցանկություն». Զախարովա

«Պետք է ամեն ինչ անել, որ աշխարհի տարբեր երկրներում տիրող ապակայունացումը չտարածվի մեր տարածաշրջանում». հայտարարել է…

27 mins ago

Լիոնել Մեսսի եղբայրը Հայաստանում է

Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի (WCIT2024/DigiTec) շրջանակում հոկտեմբերի 7-ին, ժամը՝ 14։50-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային…

45 mins ago

«Դոմուսի» հրդեհից տուժածների մասին տեղեկատվություն չկա

«Դոմուս» խանութների ցանցի պահեստում այսօր տեղի ունեցած հրդեհի հետևանքով տուժածների մասին դեռ տեղեկատվություն չունենք. հայտնել…

57 mins ago

Նիկոլ Փաշինյանը մեկնել է Մոսկվա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն հոկտեմբերի 7-8-ին աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Վարչապետը Մոսկվայում կմասնակցի ԱՊՀ…

1 hour ago