Լրահոս 24/7

Ջոնսոնը տեսակապով ելույթ է ունեցել Գերագույն ռադայում

«Այս անորոշության, ապագայի հանդեպ շարունակվող վախի և կասկածների պահին ես այսօր մի մեսիջ ունեմ ձեզ համար՝ Ուկրաինան կհաղթի, Ուկրաինան կլինի ազատ», – այսօր ասել է Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը` տեսակապով ելույթ ունենալով Ուկրաինայի խորհրդարանում։

Նա խոստացել է ևս 300 միլիոն ֆունտի ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային։

Ջոնսոնը գովաբանել է ռուսական ագրեսիայի դեմ Ուկրաինայի պայքարը. «Պուտինի ռազմական մեքենայի, այսպես կոչված, անդիմադրելի ուժը կոտրվել է Ուկրաինայի հայրենասիրության և Հայրենիքի հանդեպ սիրո առաջ»։

Նա ողջունել է Ուկրաինայի խորհրդարանի անդամների քաջությունը գործունեությունը շարունակելու համար՝ չնայած նրանց ազատությունների վրա բարբարոսական հարձակմանը։

Ջոնսոննն ասել է, որ Վլադիմիր Պուտինի զինվորները այլևս չիմացության արդարացում չունեն, թե չգիտեն` ինչ գործ ունեն Ուկրաինայում։ «Նրանք ռազմական հանցագործություններ են կատարում, նրանց չարագործությունները ի հայտ են գալիս ամենուր, որտեղից նրանք ստիպված հեռանում են»,- ասել է նա։

Բրիտանիայի վարչապետը աշխարհի առաջնորդներից առաջինն էր, ով տեսակապով ելույթ ունեցավ Ուկրաինայի Գերագույն ռադայի առջև։

AddThis Website Tools
Թիվ 1

Recent Posts

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակել են Խոզնավարի ուղղությամբ

Ապրիլի 23-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի…

37 minutes ago

Էստոնիան Ռուսաստանի հետ սահմանին ռազմաբազա կստեղծի

Էստոնիան նախատեսում է Ռուսաստանի հետ սահմանակից Նարվե քաղաքում ռազմաբազա ստեղծել, որտեղ կտեղակայվեն մոտ 200-250 էստոնացի…

4 hours ago

Վարչապետը և ԵԽԽՎ նախագահը քննարկել են տարածաշրջանային հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը…

4 hours ago

ՀՀ-ում կանցկացվի Մերձավոր Արևելքի աստղագիտական ժառանգությանը նվիրված գիտաժողով

Կառավարությունն ընդունել է որոշում` «Մերձավոր Արևելքի աստղագիտական ժառանգություն 2» խորագրով միջազգային համաժողովը պատշաճ մակարդակով կազմակերպելու…

5 hours ago

Սուրեն Պապիկյանն ընդունել է Ֆինլանդիայի դեսպանին

Ապրիլի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Ֆինլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան…

5 hours ago

Ավստրալացի պատգամավորների հայտարարությունները՝ նվիրված Հայոց ցեղասպանության հիշատակի օրվան

Ավստրալիայի Վիկտորիա նահանգի խորհրդարանի Օրենսդիր ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) պատգամավորները հայտարարություններ են արել Հայոց ցեղասպանության…

5 hours ago