Լրահոս 24/7

Ինձ հետ զրույցում Կիրիլը 20 րոպե արդարացնում էր պատերազմը. Հռոմի պապ

Հռոմի Ֆրանցիսկոս պապը Coriera della Sera իտալական օրաթերթին տված հարցազրույցում ասել է, թե վերջերս տեսակապով զրուցել է Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հետ:

Պապի փոխանցմամբ՝ Պատրիարքը 20 րոպե շարունակ, թղթի վրա տպված տեքստ կարդալով, փորձել է արդարացնել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը:

Հարցազրույցում Հռոմի պապը պատմել է պատերազմի ավարտին ուղղված իր ապարդյուն ջանքերի մասին:

Պատերազմի առաջին օրը նա զանգահարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն: Հաջորդ օրն այցելել է Ռուսաստանի դեսպանին և ասել, թե պատրաստ է մեկնել Մոսկվա՝ նախագահ Վլադիմիր Պուտինին հանդիպելու համար:

Ֆրանցիսկոս պապն իտալական պարբերականին նաև ասել է, թե իր համոզմամբ՝ Պատրիարք Կիրիլը դժվար թե ի զորու լինի օգնել պատերազմը կանգնեցնելու հարցում:

Ռուսաց հոգևոր առաջնորդի փաստարկները լսելուց հետո Ֆրանցիսկոս պապն ասել է. – «Եղբայր, մենք պետական չինովնիկներ չենք, մենք չենք կարող օգտագործել քաղաքականության լեզուն, մերը միայն Հիսուսի լեզուն է: Դրա համար մենք պետք է խաղաղության ուղիներ որոնենք»:

Հռոմի պապը կարծիք է հայտնել, թե «Պատրիարքը չպետք է վերածվի Պուտինի տիրացուի»:

Ֆրանցիսկոս պապը նաև ասել է, թե Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանից տեղեկացել է, որ Պուտինն, իբր, ցանկանում է ինչ-որ արդյունք ապահովել և այս պատերազմն ավարտել մինչև մայիսի 9-ը:

«Ես լավատես չեմ, բայց մենք պարտավոր ենք ամեն ինչ անել պատերազմն ավարտելու համար»,- ասել է կաթոլիկ հովվապետը Coriera della Sera պարբերականին:

Պատրիարք Կիրիլը բաց տեքստով չի ողջունել Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա, սակայն պատերազմի մեկնարկից ի վեր հնչեցրել է մի քանի հայտարարություններ, որոնցում եղել է անուղղակի աջակցություն, մասնավորապես՝ նա ասել է, թե «Դոնբասում ընթանում է մետաֆիզիկական պայքար, որի իմաստն այն է, որ Դոնեցկի բնակիչները դեմ են գեյ-շքերթներին»:

Մայիսի 3-ին մատուցած պատարագից հետո Կիրիլը հայտարարել է, թե Ռուսաստանը երբեք որևէ մեկի վրա չի հարձակվել:

«Մենք ոչ մեկի հետ պատերազմելու ցանկություն չունենք, Ռուսաստանը միայն իր սահմաններն է պաշտպանել», – ասել է Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարքը:

Աղբյուրը՝ Azatutyun.am:

Թիվ 1

Recent Posts

«Դոմուսի» հրդեհը ավելի քան 2 ժամ անց հնարավոր եղավ մեկուսացնել. Ցուցուլյան

Դեպքի վայրում աշխատանքները համակարգող ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց,…

6 mins ago

ԱՄՆ գիտության ազգային հիմնադրամի ներկայացուցիչները՝ ԿԳՄՍ-ում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է ԱՄՆ գիտության ազգային…

17 mins ago

«Տեսնում ենք Արևմուտքի կողմից պղտոր ջրում ձուկ բռնելու մեծ ցանկություն». Զախարովա

«Պետք է ամեն ինչ անել, որ աշխարհի տարբեր երկրներում տիրող ապակայունացումը չտարածվի մեր տարածաշրջանում». հայտարարել է…

22 mins ago

Լիոնել Մեսսի եղբայրը Հայաստանում է

Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի (WCIT2024/DigiTec) շրջանակում հոկտեմբերի 7-ին, ժամը՝ 14։50-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային…

40 mins ago

«Դոմուսի» հրդեհից տուժածների մասին տեղեկատվություն չկա

«Դոմուս» խանութների ցանցի պահեստում այսօր տեղի ունեցած հրդեհի հետևանքով տուժածների մասին դեռ տեղեկատվություն չունենք. հայտնել…

52 mins ago

Նիկոլ Փաշինյանը մեկնել է Մոսկվա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն հոկտեմբերի 7-8-ին աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Վարչապետը Մոսկվայում կմասնակցի ԱՊՀ…

1 hour ago